«Բարեւ, Տեր Աստված». Ահա թե ինչն էր պակասում

2

Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանից լավ ոչ ոք չի տիրապետում ներկայիս ռազմական և բանակի իրավիճակին, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Սերժ Սարգսյանը մեծագույն փորձառություն ունեցող մարդ է, ով Արցախյան շարժման առաջին օրից մինչև հիմա գտնվում է կարևորագույն պաշտոններում: Եվ այսօր ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է: Կարծում եմ՝ նրանից լավ ոչ ոք չի տիրապետում ռազմական և բանակի իրավիճակին», ասել է Պարգև Սրբազանը լրագրողների հետ զրույցում:

Նրա կարծիքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները ևս տեղի են ունենում նրա միջոցով, հետևաբար Սերժ Սարգսյանից լավ մասնագետ այդ հարցում չկա:

Այսպիսով, Հայ Առաքելական եկեղեցին էլ ներգրավվեց Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» արշավին, որը սկսել են ՀՀԿ-ականներն ու մերձ «ինտելիգենցիան»: Դա սպասելի էր, քանի որ եկեղեցին համակարգի խոշոր սեգմենտն է եւ կոչված է «լեգիտիմացնել» աշխարհիկ իշխանության բոլոր նախաձեռնությունները՝ ջերմոցի բացումից մինչեւ երդմնակալություն:

Տվյալ դեպքում կա մի էական հանգամանք: Եթե այդ մասին հայտարարեր հայաստանցի որեւէ առաքելական հոգեւորական, այդքան էլ համոզիչ չէր հնչի, բայց Արցախի թեմի առաջնորդի պարագան այլ է: Նա ղարաբաղյան շարժման սկզբից Արցախում է եւ իր աչքով է տեսել ամեն ինչ: Եվ արշավը պետք է սկսեր նա, որպեսզի լայն զանգվածների մոտ կասկածներ չմնան:

Իսկ «նեղ զանգվածներին», որոնք քիչ թե շատ ծանոթ են պատերազմի ու կարգավորման իրողություններին, մնում է «ըմբռնումով մոտենալ» Պարգեւ Սրբազանի հայտարարությանը:

Արցախում, ի դեպ, հիշում են մոտ երկու տասնամյակ առաջվա մի պատմություն, երբ աթեիստ պաշտոնյաներից մեկը նորանշանակ Պարգեւ սրբազանին բարեւել էր՝ դիմելով՝ «Բարեւ, Տեր Աստված»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache