Լրահոս

Բարեբախտաբար, թե՞ դժբախտաբար

 

Discussion for inclusion in the agenda of the next four-day sittings of the draft budget 2016 took place at the RA NA

politik.am -ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց իր Արդարադատության նախարարության  կատարած աշխատանքները վերջին մեկ տարում: 

Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ ապօրինի հարստացման ու հայտարարգրերի մաքսիմալ թափանցիկությանը:

«Քաղաքական կամքի բացակայության մասին խոսելը ճիշտ չէ, ազնիվ էլ չէ, որովհետեւ «Ապօրինի հարստացման դեմ պայքարի» օրենսդրական նախագծի անհրաժեշտության մասին շատ երկար է խոսվել, շատերը թերահավատ էին, որ նախագիծը կհասնի խորհրդարան եւ կընդունվի: Երաշխիքներ են պետք, որ նախագիծը կիրագործվի: Ինստիտուտը պետք է դառնա կենդանի ու շնչող, մենք միշտ ունենք այդ խնդիրը, մենք միշտ մտածում ենք, որ պայքարը որևէ երևույթի դեմ պետք է լինի սուր: Որպես ՀՀ քաղաքացի եմ ասում, որ նախագիծն իր բաղադրիչներով հսկայական կանխարգելիչ նշանակություն է ունենալու», -նշեց նախարարը:

Լրագրողների մեկ այլ հարցին նախարարը պատասխանեց հետևյալը.« Չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց  Արդարադատության նախարարը իրավունք չունի վարույթ հարուցելու վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ, մենք կարող ենք բոլորի նկատմաբ հարուցել , բայց ոչ վերջինիս», նշեց նախարարը:

Արփինե Հովհաննսիյանը նշեց թե ինչ բարեփոխումներ սպասենք 2017թ. «հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինի հետ կապված, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման հետ կապված, փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնման հետ կապված, ազդարարների  Whistleblower մեխանիզմ պետք է ստեղծվի, կներկայացվի դատական օրենսգիրքը և մի շարք այլ կարևոր նախագծեր»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing