Լրահոս

Բարեգործի կեղծ դիմակի տակ շարքային խաբեբա է թաքնված

 

Այն ինչի մասին պետք է խոսենք, գլխիվայր կփոխի հասարակական կարծիքը մի մարդու մասին, ով բարեգործի դիմակի տակ թաքնված, բավականին հմուտ կերպով, գռփելով ժողովրդի փողերը, բարեգործություններ է անում: Խոսքը Վիվասել ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին է, ով իրականում այն չէ, ինչպես որ գունագեղ կերպով ներկայացվում է:
Վիվասել ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարզվում բարեգործություն կատարում է ոչ իր անձնական միջոցներից այլ ընկերության հաշվին՝ ժողովրդից վերջին լուման խլելով:
Յիրիկյանը ունի մշակված մարտավարություն, համաձայն որի թիրախային համարվող գոտին պետք է առավել շատ շահույթ ապահովի: Սակայն ի դժբախտություն բոլոր նրանց, ովքեր ունեն զինվոր, ովքեր ծառայում են Հայրենիքին՝ Արցախի սահմաններին կանգնած, տվյալ դեպքում թիրախային համարվում է հենց այս գոտին: Բնականաբար բոլորն էլ պատկերացնում են, թե ինչ է նշանակում զինվոր ունենալ և ինչ է նշանակում թեկուզ բջջային հեռախոսի միջոցով կապ պահպանել նրա հետ: Սա քաջ գիտակցելով, Յիրիկյանի ղեկավարած ընկերությունը ուղղակի աստղաբաշխական թվեր է գանձում բաժանորդներից, ովքեր հայաստանից զանգահարում են իրենց զինվորներին: Այս օրինական թալանից ստացված գերշահույթից մի չնչին մասն էլ, Յիրիկյանը ուղղում է դեպի «բարեգործություն», որպեսզի շեղի հասարակության ուշադրությունն իր կողմից իրականացված անմարդկային գործողություններից:
Այս դեպքում ժողովրդական մի ասացվածք կա, որը շատ ճիշտ բնութագրում է Յիրիկյանի գործունեությունը, դա է «հարսի **ով, փեսային լավություն անելը»: Այսինքն նույն ժողովրդից «քերված» գումարների մի չնչին մասով Յիրիկյանը օգնում է մի քանի ընտանիքի տանիք ունենալ գլխավերևում, իսկ հեռուստատեսություններն ու լրատվականները դա այնպիսի խանդավառությամբ են ներկայացնում, կարծես թե Յիրիկյանը իր անձնական միջոցներից է նման շռայլության գնացել:
Այս համատեքստում անհասականալի է մնում նաև լրատվականների այս քայլը, ովքեր փոխանակ բացահայտեն Յիրիկյանի օրինական թալանը և կանխեն այն, նպաստում են, որ Յիրիկյան «բարեգործը» ավելի կայանա և խորացնի այս թալանը, ամեն անգամ թանկացնելով սակագինը: Եթե անգամ հաշվի չառնենք զինվոր-ծնող կապը շահագործող Յիրիկյանի այս պահվածքը, կա ևս մեկ չափազանց բացասական պրակտիկա, կապված Յիրիկյանի գլխավորած ընկերության աշխատակազմում: Քիչ չեն դեպքերը, երբ կրճատման պատրվակով աշխատանքից են հեռացվում բազմաթիվ աշխատողներ, որոնց հաստիքային տեղերը սակայն այդպես էլ չի փակվում, այլ ընդունվում են նոր կադրեր: Կարծես թե այս ամենի մեջ այդքան էլ տարօրինակ բան չէր լինի, ասել է թե կողքից նայողը կկարծի, թե սա ուղղակի կադրային քաղաքականություն է, աշխատակազմի որակական տվյալները բարձրացնելու համար, սակայն այս պատմության մեջ ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է և թափանցիկ: Դեռ նախորդ տարի, ընկերությունից հեռացվել են ավելի քան 70 աշխատակիցներ, իսկ նորերին Վիվասել ընկերություն ընդունելու համար սահմանված է համապատասխան «մաղարիչի» չափաքանակ, ինչի դեպքում է հնարավոր միայն հայտնվել ընկերությունում, իսկ թե ուր են գնում այդ գումարները շատ պետք չէ մտածել հասկանալու համար, դրանք Յիրիկյանի կեղծ բարեգործության մաս են կազմում և սեփական կապիտալ դիզելուն են ուղղված:
Թե ինչի համար է նման վարքագծով խաբեբայի կերպարը արհեստական կերպով ուռճացվում դեռ հայտնի չէ, սակայն այն, որ Յիրիկյանի «բարեգործությունը» բացարձակապես կապ չունի ո՛չ իր անձի, ո՛չ իր միջոցների հետ, դա միանշանակ է:


Մարինա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing