Լրահոս

«Բարի» Ալիևը գումար է հատկացրել Բաքվի հայկական եկեղեցու վերանորոգման համար

 

35418

armedia.am-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե, իբր, Հայաստանը փորձում է կրոնական երանգ հաղորդել Ղարաբաղյան հակամարտությանը: Սակայն, իրականում, հենց Թուրքիան և Ադրբեջանն են փորձում կրոնական քողի ներքո ներկայացնել հակամարտությունը՝ այն անգամ քննարկման առարկա դարձնելով Իսլամական համագործակցության կազմակերպությունում:

«Հայաստանի ղեկավարությունը եվրոպական երկրներին աղավաղված տեղեկություն է տրամադրում հակամարտության վերաբերյալ: Բացի այդ, հակամարտությանը ցանկանում են հաղորդել կրոնական երանգներ: Նրանք պնդում են, թե պաշտպանում են քրիստոնեական արժեքները՝ շրջապատված լինելով երեք մահմեդական երկրներով»,- հայտարարել է Ալիևը՝ երկրում հավատարմագրված մուսուլմանական երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության՝ Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանում մզկիթների կողքին գործում են նաև եկեղեցիներ և սինագոգներ, իսկ Բաքվի հայկական եկեղեցու վերանորոգման համար անգամ միջոցներ են հատկացվել:

Բաքվի իշխանությունների նման «հուզական» պնդումներից հետո թերևս մնում է միայն բացականչել. «Կեցցե՛ ամենահանդուրժող և բարի Ալիևն աշխարհում»: Սակայն, իրականում նման պոռթկումների որևէ հիմք չկա, քանզի ադրբեջանական իշխանությունները հետողականորեն Ադրբեջանի ողջ տարածքում իրականացնում են հայկական ցանկացած հետքի վերացման հստակ քաղաքականություն: Ասվածի վկայությունն են ոչնչացված հազարավոր եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները Բաքվից մինչև Ջուղա…

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am