Լրահոս

Բախվել են Ավշարի Արայիկն ու Մուրադ Մուրադյանը

 

Քիչ առաջ Մասիսում լուրջ բախումներ են տեղի ունեցել Ավշարի Արայիկի և Հանրապետական պատգամավոր, մասիսցի Մուրադ Մուրադյանի միջև. կան տուժածներ: Տուժածներից մեկն Ավշարի Արայիկի Մասիսի շտաբի պետ Սամվելն է, ով գլխի լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բանն այն է, որ Ավշարի Արայիկն իրեն հռչակել է ողջ Արարատ մարզի «նայող» և Հանրապետական մյուս թեկնածուների վրա բռնություն և ճնշում է փորձում գործադրել, ինչի արդյունքում, ինչպես նշեցինք, տեղի է ունեցել բախում և Մուրադ Մուրադյանի կողմնակիցները Ավշարի Արայիկի ՝ Մասիսում տեղակայված շտաբում, ծեծի են ենթարկել վերջինիս շտաբի պետին: Elq.am-ի տեղեկություններով, լուրն անմիջապես փոխանցվել է Հանրապետության նախագահին, ով վերջին նկատողությունն է տվել իրեն մարզի տեր ու տիրակալ հռչակած Արայիկ Գրիգորյանին, ով թույլ չի տալիս Հանրապետական կուսակցությունից առաջադրված մյուս թեկնածուներին աշխատել: Այս պահին ոստիկանները Մասիսում շրջափակել են Արայիկ Գրիգոյանի և Մուրադ Մուրադյանի նախընտրական շտաբերը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

elq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing