good-banner
Լրահոս

BBC-ի թղթակիցն այդպես էլ Երևանում չի գտել մեկին, ով չի աջակցում «Սասնա ծռերին» (տեսանյութ)

 

BBC-World-News

newspress.am —  Երևանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. «Սասնա ծռեր» զինված խումբն ազատ է արձակել պատանդներին, միայն թե իշխանությունները չեն շտապում հարձակման միջոցով վերցնել գրաված գունդը: Պատճառներից մեկը բնակչության կողմից ստացվող լայնամասշտաբ աջակցությունն է, որից օգտվում են զինված խմբի անդամները: Այդ մասին հայտնում է BBC գործակալության ռուսական ծառայությունը:

«Սասնա ծռեր» խմբի անդամների խոսքով` նրանք մինչև այժմ պահանջում են Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ժողովրդի աջակցությունը վայելող կառավարության ձևավորում:

Գործակալության թղթակից Նինա Ախմեթելին զրուցել է երևանցի բազմաթիվ անցորդների հետ: Գտնել մարդու, ով կքննադատեր «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները, այդպես էլ չի հաջողվել:

Մանրամասները BBC Russian-ի տեսանյութում

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing