Լրահոս

Բեգլարյանը մոռացել է, թե ինչպես էր ինձնից գրեթե ծնկաչոք օգնություն խնդրում. Փաշինյան

ՀՀԿ ԳՄ անդամ, Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ի պատասխան իմ գործունեության հարցազրույց է տվել եւ ասել թե ես ժամանակին գնացել եկել եմ իր աշխատասենյակ:

 

Բեգլարյանի մոտ թերեւս հիշողության դիսֆունկցիա է արձանագրվել եւ նա մոռացել է, թե ինչպես էր ինձնից՝ «Մոլորակ» թերթի լրագրողից, գրեթե ծնկաչոք օգնություն խնդրում եւ պաշտպանություն ակնկալում:

Մոռացել է նաեւ, որ թե՛ ինքը, թե՛ իր ընկեր Սամվել Ալեքսանյանը ժամանակին վռնդվել են իմ կողմից, իսկ վերջին տասը տարում սպասում են իմ ընդունելությանը եւ այդպես էլ դրան չեն արժանանում: Ու չեն արժանանալու»,-ֆեյսբուքյան էջում գրում է ԵԼՔ դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք. Գագիկ Բեգլարյանը, անդրադառնալով իր և Գարբաչովի միջև Փաշինյանի անցկացրած համեմատականին, ասել էր. «Վվերջին ժամանակաշրջանում Նիկոլ Փաշինյանի ելույթներին լուրջ չէի վերաբերում, որովհետև լավ ճանաչելով նրան` հասկանում էի, որ զբաղված է պոպուլիզմով եւ իր նախընտրական արշավով, ժամանակին իմ աշխատասենյակ էլ էր գալիս-գնում, ես գիտեմ`նա ինչ է մտածում:

Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթները ոչ միայն հերթական շանտաժն են, այլ վարկաբեկում են բոլորիս՝ հանուն իր անձնական շահերի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

ankakh.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara