Լրահոս

Բեգլարյանի մահը կապում են Ալիկ Սարգսյանի հետ

 

timthumb-1

Արարատի մարզի ՀՀԿ կառույցի նորանշանակ ղեկավար Ալիկ Սարգսյանն իր նշանակման առաջին իսկ օրից հայտնվել է աղմկահարույց պատմությունների կիզակետում: 

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին նաև, որ նա դարձել է ՀՀԿ կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանի  մահվան պատճառը: Newsbook.am լրատվականը, այս կապակցությամբ գրել է.«Երեկ երեկոյան Արարատի մարզի ՀՀԿ ղեկավար, նախկին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զրույցի է հրավիրել ՀՀԿ կառույցի փոխնախագահ Գագիկ Բեգլարյանին:  Նորանշանակ պատասխանատուն հորդորել է Բեգլարյանին աշխատել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա թիմակիցների դեմ: Զրուցակիցների միջև տեղի է ունեցել բավական տհաճ խոսակցություն: Բեգլարյանը հրաժարվել է աշխատել Աբրահամյանի դեմ, ինչն առաջացրել է Ալիկ Սարգսյանի զայրույթը, և խոսակցությունն ավելի սուր երանգներ է ստացել: Բեգլարյանը իրեն վատ է զգացել և քիչ անց տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է սրտի կաթվածից»,-ասվում է լրատվականի հրապարակման մեջ:

Փաստորեն Ալիկ Սարգսյանը Արարատի մարզում ոչ միայն չի ավելացրել ՀՀԿ հեղինակությունը, այլ նաև վնասում է ՀՀԿ-ին ու շուտով, ի շնորհիվ նրա, գուցե ՀՀԿ-ն Արարատում դառնա ընդդիմություն:

 



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing