Բենզինը, գազը և դիզվառելիքը թանկացել է

0

2018 թվականը դեռ չսկսված իր հետ բերեց մի շարք ապրանքների թանկացում: Հունվարի 3-ի  դրությամբ հանրապետությունում թանկացել է վառելիքը: Բենզինը թանկացել է շուրջ 20 դրամ, մեքենաների լիցքավորման համար նախատեսված գազը թանկացել է 20 դրամ, իսկ դիզվառելիքը ավելի քան 50 դրամ:

ՏՄՊՊՀ-ն և պետական մարմինները դեռևս արձակուրդում են ու դժվար է այս պահին ասել, թե որն է թանկացման իրական պատճառը: Արդյո՞ք կան օբյեկտիվ նախապայմաններ, թե՞ տնտեսվարողները փորձում են տոնական օրերին հավելյալ եկամուտներ ստանալ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache