Բերման ենթարկվածներ կան, շուտով հրապարակումներ կլինեն. ԱԱԾ տնօրեն

113

lragir.am — Այսօր կառավարության նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով ապօրինի հարստացած անձանց մասին բացահայտումների հարցին, ասել է, որ մայիսի 23-ից գործողություններն սկսվել են, շուտով հրապարակումներ կլինեն: Կան բերման ենթարկված անձինք և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին: Նրա խոսքով, դա բարդ և մեծածավալ աշխատանք է:

Բերման ենթարկվածներից բացատրություններ են վերցվել և նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են, ասել է Վանեցյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache