Լրահոս

Բեռնատարներ, շտապօգնության մեքենաներ Արցախին՝ Աշոտ Գիզիրյանից ու իր ընկերներից

 

Gyumri_avto_1

aravot.am-ը գրում է. Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, որը ծնունդով Արցախի Շահումյանի շրջանից է, ռուսաստանաբնակ շահումյանցիների հետ համատեղ մեծաքանակ օգնություն է ուղարկել Արցախ: Այս մասին մենք տեղեկացանք Շիրակի նախկին մարզպետի ընկերներից: Գեներալն ու իր ընկերները Արցախ են ուղարկել ամենագնացներ, զինվորական բեռնատարներ, հատուկ պաշտպանության բանակի համար ձեռք բերված շտապբուժօգնության «Ուազ»-ներ ու նորագույն սարքավորումներ: Ընդհանուր թվով նրանց կողմից 20 փոխադրամիջոց է հասնելու Արցախ. ճանապարհին են նաեւ «Կամազ», «Ուրալ» մակնիշի բեռնատարներ:
Շահումյանցի Աշոտ Գիզիրյանը, որն իր կարիերան սկսել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ու իրեն կիսով չափ համարում է շիրակցի, Արցախից բացի, ֆինանսական աջակցություն է ուղարկել շիրակցի զոհված հերոս զինվորների ընտանիքներին` իր երախտագիտությունը այսպես հայտնելով արյան գնով հայրենի հողը պաշտպանած հերոսներին: Նկատենք, որ գեներալ Գիզիրյանը Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու տարիներից հատուկ ուշադրություն էր դարձնում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ հիմնադրամ ստեղծելով այս նպատակի համար:
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետն ասաց. «Ես այս պահին չեմ ուզում խոսել օգնություններից, հիմա այն պահն է, երբ բոլորս պիտի միանանք, համախմբված, միասնական ուժերով լծվենք հայրենիքի պաշտպանությանը: Բայցեւայնպես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս օգնությունը կազմակերպել է մոսկվայաբնակ գործարար, շահումյանցի Աշոտ Խաչատրյանը՝ ի դեմս իր որդու Կարեն Խաչատրյանի: Առյուծի բաժինն արել է հենց այս ընտանիքը, եւ մի քանի շահումյանցիներ մասնակցություն ենք ունեցել: Հիշեցնեմ, որ իմ ընկեր Աշոտ Խաչատրյանը մասնակից է եղել Շահումյանի ինքնապաշտպանությանը, հիմա նա Մոսկվայում գործարար է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Gyumri_avto_3 Gyumri_avto_2

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am