Без рубрики

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը 5 օրում 424.000.000 դոլար է հավաքել

 

batman-v-superman

tert.am-ը գրում է. «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմը վարձույթի առաջին 5 օրում ամբողջ աշխարհում 424 մլն դոլար է հավաքել, գրում է BBC-ն:

Չնայած ոչ դրական արձագանքներին` ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 170.1 մլն դոլար, իսկ Մեծ Բրիտանիայում` 15.5 մլն դոլար, ինչը 2 դեպքում էլ մարտ ամսվա ռեկորդ է համարվում:

Հարկ է նշել է, որ ֆիլմը ցուցադրվել է 40.000 էկրաններին աշխարհի տարբեր կինոթատրոններում, այդ թվում` 4.200-ն ԱՄՆ-ում, 1.700-ը Մեծ Բրիտանիայում և 16.000-ը Չինաստանում:

Ռեժիսոր Զակ Սնայդերի ֆիլմը հիմնված է 2 հերոսների կոմիքսների վրա, որոնք առաջին անգամ հայտնվել են նույն ֆիլմում:

Warner Bros ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ, չնայած կինոքննադատների հոդվածներին, հանդիսատեսն արտահայտել է իր վերաբերմունքը ֆիլմի հանդեպ և «քվեարկել դոլարով»։

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության արշալույսին» ֆիլմը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am