good-banner
Без рубрики

Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Սթինգն ու Իգլեսիասը Մոսկվայում ելույթ են ունեցել ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքին

 

collage_vYVrlzustyle.news.am-ը գրում է. Նախօրեին «Ռուսսնեֆթ»-ի համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասը եւ Ալլա Պուգաչովան: «Ռուսսնեֆթ»-ի համասեփականատիրոջ որդուն կարեւոր իրադարձության առիթով շնորհավորելու է եկել նաեւ Ինգուշեթիայի նախկին նախագահ Ռուսլան Աուշեւը:

Հանդիսությունն անցկացվել է Մոսկվայի «Սաֆիսա» ռեստորանում: Գուցերիեւ-կրտսերի ընտրյալն Ինգուշեթիայից Հադիջա Ուժախովան է, որը Մոսկվայի բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ուսանողուհի է: Հարսնացուն ներկայացել է Elie Saab-ից շքեղ ձյունաճերմակ զգեստով՝ երկար քողով. այն պատվիրել են Ֆրանսիայում եւ կշռել է 25 կգ:

Ըստ LifeNews-ի, հանդիսությանը ներկա է եղել նաեւ Էլթոն Ջոնը: Հանդիսությունը վարել է Ինգուշեթիայի ժողովրդական արտիստուհի Թամարա Յանդիեւան: Ընդհանուր առմամբ, հարսանեկան արարողությանը շուրջ 600 մարդ է մասնակցել:

Գուցերիեւը «Ռուսսնեֆթ» ընկերության հիմնական բաժնետերն է, «Բին» խմբի համասեփականատերը (եղբոր՝ Սաիթ-Սալամ Գոցերիեւի եւ զարմիկի՝ Միկայիլ Շիշխանովի հետ միասին): Նրա հետաքրքրությունների ոլորտում են բանկերը, շինարարությունը, անշարժ գույքը, կենսաթոշակային հիմնադրամները, նեդրումները: Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշում Գուցերիեւը 16-րդ տեղում է՝ 5.9 մլրդ դոլար կապիտալով:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am