«Без купюр», но «о… купюрах»

27

Ռուսական НТВ հեռուստաալիքի «Без купюр» հաղորդաշարում ՀՀ երկրորդ նախագահի զրույցն, ավաղ՜, «сплошь и рядом о купюрах»եղավ:

«Ով իմ օրոք փող է կուտակել ու բիզնես հիմնել, նա էլ պարտավոր է ինձ պարտական լինել ու իմ ընտրազանգվածը լինել». այ սա արդեն ՀՀ երկրորդ նախագահի խոսքի ենթատեքստն է, «притом, այ հիմա՜ արդեն՝ без купюр»

Բայց այդ «պարտականնե՞րն» ինչ կարծիքի են սույն «պատասխանատու» հայտարարության առթիվ, պարոն Քոչարյան:
Իրենց հարցրե՞լ եք: Իրենք համաձա՞յն են:
Կամ ովքե՞ր են այդ «պարտականները», որ էնքա՜ն պարտական են ձեզ, որ դրանից խելքները գցած՝ ձեզ համար պիտի դառնան… ընտրազանգված: Ինչո՞ւ անուններ չե՛ք տալիս: Ասեք՝ թող ազգն իր «խելակորույսներին» իմանա՝ անուն առ անուն…
Կամ  էլ, պարոն «տասնամյա» նախկի՛ն նախագահ, ձեր ասածից դուրս է գալիս, որ դուք այնպիսի՛ համակարգ էիք ստեղծել, որ այսօր, ձեր կարծիքով, ձեզնից ելած էդ «ձեզ պարտականները» «հլա փորձեի՜ն պարտական չըլնե՞լ»:

Է՞դ է ձեր միտքը:
Եթե էդ է ձեր գլխավոր միտքը, ուրեմն «Ողբա՛մ զքեզ», չէ՜, Հայո՛ց աշխարհ չէ, այլ «Ռուսա՛ց աշխարհ, որ էդ ամենը ստիպված ես լսել»…

Մի բա՛ն էլ: Հանկարծ չմտածե՞ք, թե մեր դարդը ձեր սիրած կոնսպիրացիայի՛ց արդեն մարդկանց մեջ փթթող նողկանքն է: Քա՜վ լիցի: Մարդիկ սովորել են էդ նողկանքին: Իրենք ամեն անգամ Ձեր ելույթը միշտ «վլաժնի սալֆետկաներով» զինվա՛ծ են դիտում: Հարցն ա՛յլ է: Եթե ո՛չ էդքան, համենայն դեպս ո՛չ պակաս էդքան էլ էդ ձեր կոնսպիրացիայի տակը քողարկված մարդիկ իրե՛նք կարող են Ձեր անունը տալ ու Ձեզանից առավել զորե՛ղ «անձեռնմխելիություն տեղում ստանալ», այնքա՛ն զորեղ, որ անգամ Ձեր էդ հանրահայտ նախանձը շարժել իրենք կկարենան: Այնպես որ, Աժ խոսնակին տված Նիկոլի խորհուրդը՝ խոսելուց առաջ մտածել է պետք, Ձեր վերաբերա՛մբ էլ ուժի մեջ է մնում: Ինչևէ՛:

«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, անսահման պոպուլիզմ է, որի հետևանքները երկար ժամանակ հետ կպահեն երկիրը զարգացումից», -ասում է ՀՀ երկրորդ նախագահը:

Պարո՛ն էքս-նախագահ, որքա՞ն «երկար ժամանակ դրանք հետ կպահեն երկիրը զարգացումից»: Ի՛նչ թիվ էլ ասեք, որքա՛ն էլ հետ պահեն, ձեր ու ձերոնց ռեկորդը՝ 20 տարին, ո՜նց կարող են ախր, գերազանցեն: Ձերն ախր անգերազանցելի է՝ է՜ առաջիկա 100 տարվա համար: Տարաք մեզ հասցրիք Բուրկինա-Ֆասո ու Անտարկտիդա: Այնպես որ, ապարդյուն բան է 200 միլիոնանոց լսարանով մեկ ձեր հնչեցրած այդ վախն ու տագնապը: Իսկ ինչ վերաբերում է էդ «պոպուլիզմ» բառին, ապա մի բան ասեմ խորհրդի կարգով. ձեր գրասենյակի տղերքը ուրիշ բառ էսքան տարվա մեջ հե՞չ չսովորեցին: Ամեն երրորդ բառ էդ բառն է հնչում էդ գրասենյակից ու ձեզնից:

Մեր երկրորդ նախագահն արդեն ո՛րերորդ անգամ առաջ է մղում այն գաղափարը, թե իրեն ներկայացված «սահմանադրական կարգի շրջում» մեղադրանքը անհեթեթ բան է, քանզի «ինքն իրեն» ինքը ո՞նց շրջեր: Այստեղ հիշեցնենք պարոն նախագահին, որ ինքը որքան էլ անզուգական է մեր պետական կառուցվածքում, այնուամենայնիվ միայն ի՛նքը չէ այդ «սահմանադրական կարգ» ասվածը: Սահմանադրական կարգի մեջ իրենից բացի էնքա՜ն ուրիշ բան կա: Խնդրե՛մ: Ահա՛ թե ինչ: Երբ «ժողովրդավարական» իրեն հռչակած երկրում այդ մարդկանց կոտորում էին, ո՞ր դատարանն էր այդ կոտորելու վճիռը կայացրել, որ մեր սահմանադրության այդ «гарант»-ը՝ Դո՛ւք, այդ որոշումն էիք ի կատար էր ածում  նման ջանասեր խանդավառությամբ:

ՀՀ երկրորդ նախագահը հերթական անգամ հիշեցնում է նաև, որ իր նպատակը «իր պատիվն ու արժանապատվությունը» պաշտպանելն է: Ու դարձյալ ոչ մի խոսք ուրիշ արժեքների ու դրանց պաշտպանության մասին: Որիշ արժեքներն իր հոգը չեն, չէ՛: Ուրիշ արժեքներ «он в гробу видал», բայց НТВ-ի լսարանին «об этом», ավա՜ղ, «он ничего не передавал»…

Հետո ՀՀ երկրորդ նախագահը շատ է զարմացած, որ «10 տարի իրեն մի հատ թթու խոսք չասին, հիմա նոր սկսեցին ասել»: Է՛ որպեսզի տասը տարի բան չասեին, դրա համար էլ էն կոտորածն արիք, որ Սերժ Սարգսյանն ընտրվի ու էսպես 10 տարի ձեզ ոչ մի բան չասի…

«Знайте? Иммунитет-это лишь не большая часть в линии защиты»…
Զգացի՞ր, ժողովուրդ, ինչ վարպետությամբ մեր նախկին այս նախագահը մի նախադասությամբ հա՛մ չհրաժարվեց իր իմունիտետից, հա՛մ էլ, ձեռի հետ, դրեց ու էդ իմունիտե՛տն անգամ քամահրեց՝ իբր ունենալով ուրիշ՝ առավել զի՜լ արդարացումներ:

Վաղուց ուզում եմ անդարադառնալ այդ «իմունիտետ» անհասկանալի հասկացությանը: Առհասարակ, սա, ի սկզբանե, բժշկական տերմին էր, որը քաղաքակա՛ն պրակտիկայում առաջին անգամ էլի մե՛նք գործածեցինք: Ըստ իս՝ սա, մեր պարագայում, գործածվելով իբր իրավական, դարձյալ մնում է որպես հոգե-բժշկական տերմին, որ, չգիտես ինչու, գործածվում է մեր գործադիր ու օրենսդրական դաշտում:

Ուրեմն, եթե այդ «իմունիտետն» ունես, ապա դու՝ անձեռնմխելիդ, ով դուրդ չեկավ, կարող ես՝ դրան ինքնադատաստա՞ն անես: Էդ արդեն դարձավ «գժի թղթի» պես մի շատ «թանկագին» վկայական ու փաստաթուղթ՝ կիրառվող ՀՀ շա՜տ վերին էշելոններում: Այս առթիվ հենց Ձեր էդ լսարանում՝ռուսների մեջ, այսօր շատ տարածված բաժակաճառ կա. «Выпьем за то, чтоб у нас всё было, и нам за это ничего не было!»…

Մեզ մնում է՝ ի՞նչ. ազգովին գոռանք «անո՞ւշ»: Դատարանն արդեն իր էդ «անուշ»-ն ասաց: Ժողովուրդն է՞լ միանա ու բացականչի: Բայց ժողովուրդը հաստատ այլ բան կբացականչի: Ինչ բացականչեց՝ էն էլ կլինի, որ ՀՀ երկրորդ նախագահը վերջապես լրիվ հանգիստ շունչ քաշի, որ մենք վերջապես ժողովրդավարական երկրում ենք ապրում…




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache