ԲՀԿ-ն չունի վարչապետի թեկնածու չառաջարկելու պաշտոնական որոշում. Միքայել Մելքումյան

83

aysor.am — Երեկ վարչապետի հետ հանդիպմանը որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

«Կառավարությունը մնաց իր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին», — նշեց նա:

Հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ իրենք չառաջադրեն թեկնածու, Միքայել Մելքումյանն աաց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։

«Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ բան չի եղել», — ասաց նա։

ԱԺ փոխնախագահն ասաց, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները։

«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները մինչև մեկ տարի՝ մայիս, հունիս, հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», — ասաց Մ. Մելքումյանը։

ԲՀԿ-ական փոխնախագահն ասաց՝ եթե ցանկություն կա հապճապ ընդունելու նոր Ընտրական օրենսգիրք, ամեն ինչ էլ հնարավոր է։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache