ԲՀԿ-ում զերծ են մնում քաղաքական գնահատականներ տալուց

39

ԱԺ-ում Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորները այսօր ասել են, որ զերծ են մնում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ քաղաքական գնահատականներ տալուց:

Հարցը գտնվում է իրավական տիրույթում, այս պահին մենք ձեռնպահ կմնանք որևէ քաղաքական գնահատական հնչեցնելուց,- ասաց պատգամավոր Նաիրա Զոհարբայնը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն շահագրգռված է, որ օրենքի տառին հակառակ գործընթացները բացահայտվեն. Կմնանք իրավական դաշտում, որովհետև դեռ ժամանակ է պետք, միանգամից չի պարզաբանվելու ամեն ինչ: Մեր հանրապետությունում բոլորը օրենքի առաջ պետք է հավասար լինեն:

Հարցին, որ ՀՅԴ-ն դատապարտել է այս դեպքը, ԲՀԿ-ն քաղաքական հետապնդում է չի՞ տեսնում այս գործում, Միքայել Մելքումյանը պատասխանեց. Ես շարունակում եմ բոլոր գործընթացները դիտարկել իրավական: Մարտի մեկի գործը հասարակության մեջ նոր գործըթնաց չէ, այդտեղ մինչև վերջ չպարզաբանված հարցեր կային: Ես զերծ կմնամ քաղաքական գնահատականներ տալուց, կմնամ իրավական դաշտում: Կլինեն իրավական հարցերի բոլոր պատասխանները, մենք արդեն կիմանանք:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache