Լրահոս

Բնակարանում հայտնաբերվել է Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» դին

 

Հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1964 թ. ծնված Ա. Վ.-ի դին:

Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ մահացածը հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանն էր, որը մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան:

Թե ինչն է եղել Ա. Վարդանյանի մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո:

NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, թե 52-ամյա Արա Վարդանյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing