VideoMix Լրահոս Խճանկար

Բոլոր ժամանակների ամենաթաց վարդավառը

 

 

Հուլիսի 3-ին ըստ եկեղեցական օրացույցի Վարդավառն է՝հայերի ամենասիրելի տոներից մեկը:

Վարդավառ կամ վարդեվառ, հին հայկական տոնակատարություն, որի ժամանկ մարդիկ իրար վրա ջուր են լցնում: Ժողովրդական լեզվում այն հայտնի է նաև որպես << Ջրոցի>>:

Պատկերացրեք, որ ամռան շոգին քայլում եք ժամանակակից մայրաքաղաքներից մեկի փողոցով:  Վազելով Ձեզ են մոտենում մի խումբ երեխաներ, կամ երիտասարդներ ու դույլերով ջուր լցնում Ձեր վրա… Դուք ապշած եք, շփոթված ու չգիտեք ինչ անել: Դիմել ոստիկանություն, բողոքել, լաց լինել, որն է ելքը: Դժվար է պատասխանել այս հարցին, եթե Դուք Գերմանիայում եք, Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում: Սակայն եթե Դուք Հայաստանում եք, պատասխանը շատ պարզ է, Ձեզ մնում է ժպտալ ու մի լավ ծիծաղել, քանի որ այստեղ սուրբ Զատկին հաջորդող 14-րդ կիրակի օրը տոնում են Վարդավառ կոչվող ազգային-եկեղեցական տոնը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...