Լրահոս

Բոլորը սպասում են «դաբրո»-ի

 

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի հաստատում ՀՀ կառավարություն ներկայացված գնումների ընթացակարգը, և քանի որ մի շարք մարզերում, համայնքային բնակավայրերում իրականացվում են աշխատանքներ՝ ասֆալտապատման, կանաչապատման և այլ, բոլոր գործերը մնացել են կիսատ, որովհետև կառավարությունը չի հաստատում գնումների ընթացակարգը, համայնքային ղեկավարները չեն կարողանում տենդեր հայտարարել, անգամ ծառերը, որ էտի սեզոնն անցել է, մի շարք համայնքներում չեն էտվել:

Մի շարք փոքր քաղաքներում փոսերն արված են, բայց չեն կարողանում ասֆալտապատման համար մրցույթ հայտարարել ու քաղաքային բնակավայրերում, որտեղ քանդել են ճանապարհները՝ ասֆալտապատեն: Ոչ ոք չի հասկանում վարչապետի քայլերը, բոլորը լռելյայն սպասում են, թե երբ կստանան անհրաժեշտ «դաբրոն»:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing