good-banner
Լրահոս

Բորիս Ջոնսոնը հաղթել է Էրդողանի հասցեին վիրավորական բանաստեղծությունների մրցույթում

 

default (1)

news.am-ը գրում է.  Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հասցեին ամենավիրավորական բանաստեղծության մրցությում, որը կազմակերպել էր բրիտանական Spectator ամսագիրը:

Ջոնսոնը Էրդողանին կոչել է  «Անկարայից հոյակապ տղա, որն ապշելու աստիճան անշնորհք էր, մինչեւ կսկսեր այծի հետ ցոփ կյանք վարել»: Մրցույթին հաղթանակի համար Ջոնսոնը հազար ֆունտ ստեռլինգ մրցանակ կստանա, հայտնում է Lenta-ն:

Ինքը` Լոնդոնի նախկին  քաղաքապետը Die Weltwoche-ին տված հարցազրույցում նշել, է, որ ցանկացած եվրոպական երկրում ցանկացածը  պիտի իրավունք ունենա կոպիտ կատակներ անել թուրք առաջնորդի հասցեին:

Գերմանացի սատիրիկ Յան Բեերմանը մարտի վերջին   ZDF հեռուստաալիքով բանաստեղծություն  է կարդացել Էրդողանի մասին, որտեղ նրան մեղադրել է այծերի հետ սեռական հարաբերությունների համար եւ ենթադրել, որ նա «մանկական պոռնոգրաֆիա է նայում, երբ հարվածում է քրդերին»:

Մայիսի 17-ին Համբուրգի Երկրային դատարանը անթույլատրելի է համարել հեռուստահաղորդավար Բեերմանի սկանդալաին բանաստեղծության մեծ  մասը: Սակայն    «վախկոտ եւ չհասունացած հիմար Էրդողանը նախագահ է» արտահայտությունը քննությունը դատապարտելի է համարել:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing