Բոզը (անբարոյական) երազում (երազահան)

156

Ամենաբարի երազներից մեկն ես տեսել եթե սեղան ես նստել նման կնոջ հետ, ուրեմն այն վայելքները, որ երազել ես, բայց հնարավորություն չես ունեցել ճաշակելու, այսուհետև առանց մեծ դժվարությունների են տրվելու քեզ, քանի որ գործերդ հաջող ընթացք են ունենալու և կրկնապատկելու են ունեցվածքդ:

Եթե զրուցում ես նման կնոջ հետ, պիտի շուտով լավ լուրեր ստանաս, որ փարատեն պիտի գործիդ հաջողության հետ կապված բոլոր կասկածներդ և հո գեկան հան գստություն պար գևեն քեզ:

Եթե պառկած ես նման կնոջ հետ, ուրեմն կա մի չար ու բանսարկու կին, որ դավեր էր լարում քո դեմ, բայց մի այլ բարի ու վեհանձն կին կարողացել է խափանել այդ դավերը և քեզ մեկընդմիշտ ազատել բավականին լուրջ փորձություններից:

Եթե ճամփա ես գնում նման կնոջ հետ, պիտի շռայլումներ ու վատնումներ ունենաս, բայց շատ չանցած, փոխարենը կրկնակին ու ավելին ստանաս:

Եթե անծանոթ կնոջ ես հանդիպել և մտքիդ մեջ խորհում ես, թե բոզ է, ուրեմն բանտարկված հարազատ ունես, որ պիտի շուտով ազատվի, հեռուներում սիրելի մարդ ունես, որ պիտի վերադառնա:

Անբարոյական կնոջը երազում այցելելը նշանակում է, որ դուք ձեր առողջությամբ կհատուցեք ստացած եկամտի համար։

 

Տառերի ցանկն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache