Լրահոս

«Բոզ ու տավար» Երեւանի ավագանիում. ՀՀԿ-ն գլորվում է դժոխք

 

Երկիր ծիրանի կուսակցությունը թերեւս միակ կուսակցությունն է Հայաստանում, որը կատարում է իր նախընտրական խոստումը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու վերաբերյալ: Երկիր ծիրանիի ջանքերով ներկայիս ավագանու նիստերն անցնում են սկանդալներով ու բախումներով, ի տարբերություն նախորդ ավագանու, որը հանգիստ ու անաղմուկ անցկացնում էր իր կոռուպցիոն «սռոկը», արտաքուստ պահելով սոլիդ հիմնարկի տեսք:

Բայց Երկիր ծիրանի կուսակցության մուտքը ավագանի պայթեցրել է Տարոնի հիմնարկը: Կուսակցության քննադատությունները ոչ միայն նյարդայնացնում են ՀՀԿ-ին, այլեւ բացում նրանց մտքի ու բառապաշարի գիտակցական ու որ ամենակարեւորն է՝ ենթագիտակցական շերտերը:

Ինչու ամենակարեւոր՝ որովհետեւ ՀՀԿ-ն բնազդի վրա հիմնված զանգված է, որի իրական բնույթը բացվում է հենց այդ մակարդակում: Ընդ որում, ըստ կոնֆուցիականության վաղեմի շրջանի հետեւորդների՝ այդ մակարդակում էակի բնորոշումները ոչ այլ ինչ են, քան սեփական ինքնության բացահայտում:Երեւանի ավագանու այսօրվա նիստը աչքի ընկավ ՀՀԿ-ականների նման անկեղծության պահերով:

Երբ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Տարոն Մարգարյանին  անվանեց «քաղաքը քանդող», փոխքաղաքապետ Կամո Արեյանը սաստեց նրան. «Տո վեր ընգի տեղդ, տավար»:Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն էլ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին ասաց. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, այ բոզ»:Նախորդ նիստին էլ էին հանրապետականները վիրավորական արտահայտություններ արել, իսկ Տարոն Մարգարյանն էլ սկզբում հրճվել էր, հետո հասկացել, կամ ավելի ճիշտ հասկացրել էին, որ իրեն անմեղսունակի պես է պահել, այդ ամենը բնութագրում է առաջին հերթին իրեն, եւ շտապել էր մի քանի անհեթեթ նախադասություն ասել տեսախցիկների առաջ:

Ավագանու այսօրվա նիստում ՀՀԿ-ի վիրավորանքները բարձրացել են նոր մակարդակի: Վիրավորանքների մակարդակը բարձրանում է ՀՀԿ-ի անկմանը ուղիղ համեմատական, որը կոնկրետ ավագանիում սկսել է «դժոխքից» հետո: Մյուս նիստում արդեն կարող են վտանգավոր բաներ կատարվել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing