Բոզի կալգոտկա. Ծակված գողերի վախճանը

488

lragir.am — ԱԱԾ-ն սենսացիոն հաղորդագրություն է տարածել ՀՀԿ պատգամավոր մանվել Գրիգորյանի տներում կատարված խուզարկությունների ու գտածոյի մասին՝ մեծ քանակության զենք զինամթերք, զինվորի բաժին սնունդ եւ ապրիլյան պատերազմի ժամանակ ժողովրդի հավաքած օգնությունը:

Գեներալը, ով իր դեմ կամ իր հարազատ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ խոսողներին սովորաբար անվանում է թուրք, գողացել է հայ զինվորիների համար նախատեսված սնունդն ու օգնությունը:

Բոզի կալգոտկա. Այսպես էր կոչվում սահմանի այն հատվածներից մեկը, որտեղ ապրիլյան պատերազմի օրերին ծավալվել են արյունալի մարտեր, երկուստեք մեծ զոհեր եղել: Տեղանքն այդպիսի անուն էր ստացել, նկատի ունենալով «ծակծկված» լինելը, խորհրդանշելով դաժան ու անդադար մարտերը:

Այդ օրերին հանրությունը մի կողմ էր դրել ամեն ինչ ու կազմակերպում էր իր պաշտպանությունն ու ապրելու իրավունքը՝ Հայաստանում ու Արցախում: Այդ օրերին չկար իշխանություն, ավելի ճիշտ՝ բացահայտվեց, որ Հայաստանն իշխանություն չունի՝ մորթապաշտների այդ հանցախումբը սսկվել ու մտածում էր միայն իր կաշին փրկելու մասին:

Ապրիլին հանրությունը «ներեց» իշխանությանը, թեեւ այն ամենը, ինչ ներկայում բացահայտվում է, հայտնի էր շատերին: Հանրությունը մոբիլիզացվել ու զինվորին օգնում էր ինչով կարող էր՝ սնունդից մինչեւ ռազմական տեխնիկա:

Այդ նույն ժամանակ, Մանվելն ու իր երկրապահները զբաղված էին թալանով: Թալանվեցին այդ օրերին լքված Թալիշ գյուղն ու հարավային հատվածում հայ սպաների բնակարանները. Սպաներն առաջնագծում էին, նրանց կանայք՝ հոսպիտալում կամ շտաբում՝ բոլորը մասնակցում էին պաշտպանությանը, տուն գնալու ժամանակ չկար:

Ապրիլյան պատերազմն ու հայկական կորուստները իշխող համակարգի ներքին ու արտաքին հանցավոր քաղաքականության արդյունքն էին, որը քողարկվում էր բարոյականության ու ազգի մասին ճամարտակություններով: Դրա համար պատասխանատվությունը դեռ առջեւում է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache