Բռնաբարություն եւ դիմահար կրակոց

33

Վրաստանի Դուշետսկու շրջանի Խադա կիրճում ամերիկացի Սմիթ ընտանիքի սպանության գործի մասին նոր մանրամասներ են հայտնի դառնում. հայտնի են մահացածների մարմինների փորձաքննության արդյունքները, հաղորդում է «Սպուտնիկ Վրաստանը»:

Ըստ փորձաքննության, Լորա Սմիթը մահվանից առաջ բռնաբարվել է: Հայտնի են դարձել նաեւ նրա 4-ամյա երեխայի մահվան մանրամասները. փորձաքննությունը ապացուցել է, որ նա սպանվել է դիմահար կրակոցից, փամփուշտը ճեղքել է նրա գանգը:

Լրատվամիջոցները ենթադրում են, որ փորձաքննության  արդյունքներն են պատճառ դարձել 19-ամյա հովիվ Մալխազ Կոբաուրիի պաշտպանությունից փաստաբան Դավիթ Գիրգվլիանիի հրաժարվելու համար:

Քննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ին: Խադա կիրճ ժամանած ընտանիքը խնդրել է հովիվին ուղեկցել  ջրվեժի մոտ: Դատախազության վարկածով Ռայան Սմիթը վիճել է հովիվի հետ, որը որսորդական հրացանի երկու կրակոցով սպանել է նրան, որից հետո սպանել է երեխային:

Հովիվի լուսանկարը հայտնաբերվել է ամերիկացիների լուսանկարչական ապարատում:

Կոբաուրիի ծնողները մինչ օրս ապացուցում են, որ իրենց որդին մեղավոր չէ, չեն հավատում փորձաքննության արդյունքներին եւ չեն վստահում քննությանը:

«Ես նրանց չեմ սպանել, երկու անծանոթներ կային, նրանք սպանեցին եւ սպառնացին ինձ, որ կսպանեն իմ քույրերին եւ եղբայրներին», — ասել է Կոբաուրին:

Եթե 19-ամյա հովիվի մեղքը դատարանում ապացուցվի, նա կարող է անժամկետ դատապարտվել:

Սմիթ ընտանիքի գործով նախնական դատական լսումները նշանակված են սեպտեմբերի 4-ին:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache