Լրահոս

Բռնվե′ք, որ չընկնեք… Իլհամ Ալիևը ճանաչվել է 2015 թվականի «Տարվա մարդն աշխարհում» կոչման

 

AZerbaidjan's president Ilham Aliyev gives a press conference after a meeting with European Union commission president at the EU Commission headquarters in Brussels, on June 21, 2013. AFP PHOTO THIERRY CHARLIER        (Photo credit should read THIERRY CHARLIER/AFP/Getty Images)

Yelaket.am -ը գրում է. Բռնվե′ք, որ չնկնեք…Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչվել է 2015 թվականի <<Տարվա մարդն աշխարհում>> կոչմանը: Դեռ լավ է աշխարհում և ոչ Տիեզերքում… <> ընկերությունը հաշվի առնելով որոշակի գործոններ, <<խորությամբ>> վերլուծելով Ադրբեջանի նախագահի գործունեությունը նրան արժանացրել է այդ կոչմանը: Հաշվի է առնվել իհարկե Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում նրա մեծ ներդրումը, գլոբալ տրանս-ազգային նախագծերի իրականացման մեծ փորձն ու ջանքերը, XXI դարի նախագծի՝ <<Հարավային գազային միջանցքի>> և նրա հիմնական հատվածները կազմող Շահդենիզ-2-ի, TANAP-ի և TAP-ի իրականացման ուղղությամբ աշխատանքները, Ադրբեջանի հսկայական առաջընթացն ու հաջողությունները անկախության տարիներին: The Business Yar-ը միջազգային հայտնի հրատարակչություն է, որի շտաբ-կացարանը Լոնդոնում է: Այնպես որ, իլհամիկն արդեն դեմք է՝ 2015 թվականի մարդը…Կներեք՝ գերագույն համաշխարհային ազերբարանիկը… Պատկերացնու՞մ եք, մի օր էլ ճանաչեն ամենամարդասերն ու խաղաղասերը… Անիմանալի է նավթադոլարային և խավիարային հնարավորությունները…


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing