Լրահոս

Բուդեսթագի նախագահը՝ Էրդողանին. «Մենք չեն պատրաստվում հանդուրժել այս ամենը»

 

bundestag-nakhagah-1

Երկիր Մեդիան գրում է. Գերմանիայի խորհրդարանի ղեկավար Նորբերտ Լամերտը խիստ քննադատություն է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը բազմաթիվ սպառնալիքներ եւ վիրավորական արտահայտություններ էր արել Բունդեսթագի պատգամավորների հասցեին։

Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել այս ամենը եւ կարող են օրենքով սահմանված կարգով արձագանքել։

«Եթե մեկը փորձում է ճնշում գործադրել մեր խորհրդարանականների վրա, պետք է գիտակցի, որ դեմ է գնում մեր ողջ խորհրդարանի վրա»,- ասել է Լամերտը։

Նա խիստ տարակուսանք է հայտնել Բունդեսթագի թուրք պատգամավորների արյունը ստուգելու մասին Էրդողանի արած հայտարարության առնչությամբ։

«Մասամբ ատելությամբ լցված սպառնալիքներ… հնչեցվել են, ցավոք, այդ թվում նաև թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ինքս անհնար էի համարում, որ 21-րդ դարում ժողովրդավարության սկզբունքներով ընտրված նախագահը կարող է իր քննադատությունն ուղղել նույն սկզբունքներով ընտրված խորհրդարանականների հասցեին՝ կասկածի տակ դնելով նրանց թուրքական ծագումը, նրանց որակել «պղտոր արյուն ունեցողներ»,- ընդգծել է Լամերտը՝ հինգշաբթի խորհրդարանի նիստի բացմանը։

Նիստին ներկա է եղել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, եւ նա՝ մյուս խորհրդարանականների հետ, ծափերով են ընդունել Լամերտի այդ խոսքերը։

Իսկ Թուրքիայում պատրաստվում են դատի տալ Բունդեսթագի ազգությամբ թուրք 11 պատգամավորներին։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing