Լրահոս

Բուլղարական հեռուստատեսություն. Դատապարտված թվացող Ղարաբաղը չհանձնվեց

 

Ղարաբաղի ժողովուրդը դատապարտված էր թվում, բայց նա չհանձնվեց, ասվում է բուլղարական bTV հեռուստատեսության ռեպորտաժում:

«Խորհրդային ժամանակներում այս տարածքը ադրբեջանական էր, բայց այստեղ հայեր էին ապրում: ԽՍՀՄ փլուզումից հետո ժողովուրդը սկսել է պայքարել անկախության համար: Թվում էր, թե այս պայքարը դատապարտված է պարտության, բայց երկու տարուց ձեռք բերվեց հրադադարի մասին համաձայնագիրը:

Հիմա ամեն ամիս Հայաստանն ու Ադրբեջանը իրար են մեղաադրում հրադադարի խախտման համար: Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը: Երեւանն էլ վստահեցնում է, որ հակամարտությունը սրվել է ադրբեջանական կողմի հրաձգությունից հետո:

Մարտակերտ քաղաքում շուրջ 5 հազար մարդ է ապրում:

Շատերը տարհանվել են: Մնացել են զինվորականները, որոշ տարեց բնակիչներ, շրջանի աշխատակազմի ղեկավարը: «Կրակում էին հրետանային զինատեսակներից ու տանկերից»,- պատմում է Սասուն Հարությունյանը, Մարտակերտի շրջանի աշխատակազմի ղեկավարը:

Մայիսի 9-ը տոն է Ստեփանակերտում: Լյուդմիլա Գրիգորյանը, որը 90-ականներին երեք տաի ղեկավարել է զինվորական դաշտային հոսպիտալը, պատմում է, որ մի անգամ ստիպված է եղել տարհանել մի քանի տասնյակ երեխաների, որոնց ծնողները զոհվել էին:

«Իմ երեխաները նույնպես նրանց հետ էին: Ես խնդրել էի, որ ինձ «մամա» չասեն, նրանք ինձ բժշկուհի էին անվանում, որպեսզի մյուս երեխաներին ցավ չպատճառեին:

Եկավ Զատիկի օրը: Մի տղա ինձ հարցրեց «Իսկ հայրս կվերադառնա՞: Ես ասացի «Մենք բոլորս կգնանք ու կապրենք այնտեղ, որտեղ չկա պատերազմ ու վիշտ: Այդ ժամանակ բոլորը հերթով մոտեցան ինձ, գրկեցին ու ասացին. «Շնորհակալություն Լյուդա մորաքույր»:

Ղարաբաղում առայսօր կան չվնասազերծված ականապատ դաշտեր: Կան հողի մեջ թաղված կասետային ռումբեր, հակահետեւակային ու հակատանկային ականներ:

Բնակչության շրջանում ականի պայթյունից զոհերի քանակով Ղարաբաղը երրորդ տեղում է ամբողջ աշխարհում՝ Աֆղանստանից ու Կամբոջիից հետո: Այս տարիներին ականների պայթյունից զոհվել է 370 խաղաղ բնակիչ, այդ թվում բազմաթիվ երեխաներ:

Այստեղ կարելի է տեսնել ուղղաթիռի ու լիցքերի բեկորներ:

«Երբ անկանխատեսելի հարեւան ունես՝ նա կարող է վերսկսել գործողությունները հենց զգա իր գերազանցությունը»,- ասում է վարչապետ Արա Հարությունյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing