Լրահոս

Բունդեսթագի փոխնախագահը` Թուրքիային. Ճշմարտությունն ընդունելը օգնում է խուսափել ատելությունից

 

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը Թուրքիային կոչ է անում առերեսվել սեփական պատմությանը, քանի որ ճշմարտության ճանաչումը օգնում է սթափ դատել եւ խուսափել ատելությունից: Այս մասին ապրիլի 24-ին Բեռլինում`Գերմանիայի պատմության թանգարանում, ՀՀ դեսպանատան ու Հայ առաքելական եկեղեցու թեմի կազմակերպած հիշատակի միջոցառման ժամանակ ասել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բեռլինից:

«Ուղիղ 102 տարի առաջ` այս օրը, Ստամբուլում մի գիշերում կալանավորվեց ավելի քան 200 մտավորական` լրագրողներ, պատգամավորներ, բժիշկներ, ուսուցիչներ: Նրանց բոլորին միավորում էր մեկ բան. հայ լինելը: Դա հայ ժողովրդի կազմակերպված ոչնչացում էր, որին զոհ գնաց 1.5 մլն հայ: Ես երբեք չեմ մոռանա այն ապրումներն ու տպավորությունները,  որոնք ունեցա Երեւանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այցելելիս: Մենք այսօր հիշում ենք նաեւ նրանց, ովքեր անցան այդ դժոխքի միջով եւ ողջ մնացին»,- նշեց Բուլմահնը:

Բունդեսթագի փոխնախագահն անդրադարձավ Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի ունեցած դերին` հատկապես կարեւորելով Բունդեսթագի ընդունած բանաձեւը ցեղասպանության ճանաչման մասին: «Գերմանացիները գիտակցում են իրենց մեղքը դրանում: Գերմանացի զինվորները հաճախ հենց աքսորի կազմակերպիչներն էին դառնում: Մեր դիվանագետները տեղյակ էին ջարդերի մասին, սակայն չմիջամտեցին: Այդ պատճառով գերմանացիների վրա հատուկ պատասխանատվություն է ընկնում: Եվ հենց այդ պատճառով Բունդեսթագն ընդունեց այդ բանաձեւը: Ճշմարտության ճանաչումն օգնում է սթափ մնալ եւ խուսափել ատելությունից: Միայն ճշմարտությունն ընդունողը կարող է առերեսվել դրա հետեւանքներին եւ դասեր քաղել: Ռասիզմն ու ագրեսիվ ազգայնականությունը միշտ սպառնալիք են մարդկային քաղաքակրթությանը: Մեր առաջադրանքն է անել այնպես, որ ապագայում այլեւս չկատարվի այն, ինչն անցյալում երբեք չպետք է տեղի ունենար»,- ասաց Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

iravunk.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara