Բուրդը երազում (երազահան)

298

Եթե բրդե կծիկ ես առել ձեռքդ, ուրեմն գործերդ, որ մինչև, հիմա խճճված էին և մեծ տհաճություններով էին սպառնում քեզ, կանոնավորվեն պիտի, և շարունակես պիտի կյանքիդ սովորական ընթացքը:

Եթե բրդե թել ես կծկում, և սև է թելը, մոտալուտ ճանապար-հորդություն է սպասում քեզ, որից պիտի բեռ ու բարձով վերադառնաս:

Եթե թելը սպիտակ է, դարձյալ բարեհաջող, բայց ոչ մոտալուտ ճանապարհորդություն է սպասում քեզ:

Եթե բրդի սպիտակ մալանչներ ես տեսել, ուրեմն հո գեկան տանջանքներդ վերջ պիտի ունենան, և պիտի հասնես երանելի խաղաղության:

Եթե մալանչները սև են, իմացիր, չկամներ ունես, որ անընդհատ փորձում են արատավորել անունդ, վնասել քեզ, բայց հաջողություն պիտի չունենաս:

Եթե կին ես ու տեսել ես, որ բուրդ ես գզում, ուրեմն պիտի համոզվես, որ սուտ էին ամուսնուդ դավաճանության մասին լսածդ բամբասանքները, և ձեր ընտանիքում նորից համերաշխությունը պիտի վերականգնվի:

 

Տառերի ցանկն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache