Լրահոս

Բյուբյուլօղլին հանդես է եկել Հայաստանի դեմ սադրիչ հայտարարությունով

 

e5464d603c714b8d4f6817a893c1b844

yelaket.am-ը գրում է. Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին արդեն որերորդ անգամ հանդես է գալիս Հայաստանի դեմ սադրիչ հայտարարություններով` փորձելով սեպ խրել դարերով ապացուցված հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մեջ: Ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սեփական երկրի զինված ուժերի ռազմական ագրեսիայի հետ կապված Ադրբեջանին զենք վաճառելու դեմ Հայաստանում ՌԴ¬ի դեսպանատան առջև հանրության արդարացի բողոքներին, Բյուլբյուլօղլին հայտարարել է, թե «Ռուսաստանում հասկացան, թե ով է իրենց բարեկամը, ով`թշնամին»: «Ապրիլյան իրադարձությունները շատ պահեր ցույց տվեցին: Երևանում ՌԴ¬ի դեսպանատան առջև հակառուսական բողոքի ակցիաներից եզրակացնելի է, թե ով է Ռուսաստանի բարեկամը, և ով թշնամին, ով է վստահելի բարեկամ, և ում է կարելի ավելի շատ վստահել: Այդ պատճառով էլ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գնալով ավելի զարգանում են», ¬ասել է նա: Ավելին, ադրբեջանցի դեսպանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ադրբեջանն ու նրա ժողովուրդը «պատրաստ են» Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Ինչպես երևում է` հետ չմնալով սեփական պետության որդեգրած հակահայկական քաղաքականությունից, որպես «երգիչ¬-երգահան» իր անտաղանդությամբ փայլող Փոլադ Բյուլբյուլօղլին որոշել է սեփական ժողովրդի աչքին հայրենասերի վարկանիշ ձեռք բերել հայ ժողովրդի դեմ սադրիչ հայտարություններով` մոռանալով, թե Ադրբեջանում վերջին 24 տարիներին իշխանությունների դրդմամբ ինչքան հակառուսական ագրեսիվ բողոքի ակցիաներ, վայրենի հանրահավաքներ են անցկացվել, որտեղ անգամ հայհոյանքներ են հնչել ռուս ժողովրդի հասցեին: Ի գիտություն ադրբեջանցի սադրիչ դեսպանին` Երևանում ապրիլյան իրադարձությունների հետ կապված բողոքի ակցիան ուղղված էր ոչ թե ռուս ժողովրդի, այլ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու դեմ, որն ադրբեջանցիները օգտագործում են Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Իսկ ռուս ժողովուրդը դարերի փորձով իսկապես գիտի, թե իրականում ով է Ռուսաստանի բարեկամը, իսկ ով՝ թաքնված թշնամին, որը պահը գալու դեպքում հարվածում է թիկունքից:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing