Լրահոս

Բժիշկ Արտավազդ Սահակյանի վրա «հարձակվողը» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն էր

 

2747c632abcd029d1a6beb26e27e9cec

Սեպտեմբերի 2-ին լրատվամիջոցներն անդրադարձել էին էլիտար հարսանիքի ժամանակ տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի: Մասնավորապես, «Առավոտը» գրել էր.

«Անցած կիրակի «Ֆլորենցիա» ռեստորանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքըուղեկցվել է մի միջադեպով, որը ապշեցրել է դրան ականատես տասնյակ հյուրերի։ Հանրապետությանբարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը, նկատելով հայտնի միկրովիրաբույժ, Երևանի բժշկականհամալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին, որոշել է, որհարսանեկան սրահը ամենահարմար վայրն է, որտեղ կարելի է ի ցույց դնել իր ամենակարողությունը։Ինքնամոռաց բղավելով՝ նա անզուսպ ցասում ու վրդովմունք է արտահայտել բժշկի հանդեպ՝ նրա մի հարցազրույցում  հնչած տեսակետների և գնահատականների կապակցությամբ։ Տիկնոջ ամբարտավան ումարտական կեցվածքից, բարկացայտ ու հախուռն մտքերից ներկաները եզրակացրել են, որ նրանանհավասարակշիռ վիճակի է հասցրել Արտավազդ Սահակյանի քննադատական խոսքը երկրում առկաարատավոր երևույթների՝ մասնավորապես, կոռուպցիայի, թալանի, մենաշնորհների ու հովանավորչությանվերաբերյալ։ Տիկինն սկսել է հրապարակավ կշտամբել բժշկին, փաստորեն չգիտակցելով, որ այդ կերպ ինքըպաշտպանում է կոռումպացվածներին, թալանչիներին, հարստահարողներին ու նրանց հովանավորներին,որոնց դեմ պայքարը, ի դեպ, առաջնահերթություն է համարում ՀՀ կառավարությունը։ Հարսանեկանարարողությունը քաղպարապմունքի վերածած տիկնոջ ինքնությունը հարսանիքին ներկա գտնված մերզրուցակիցը չբացահայտեց՝ պատճառաբանելով, որ նման վարքը հավելյալ խայտառակություն է առանց այն էլինքն իրեն հետևողականորեն վարկաբեկող քաղաքական «էլիտայի» համար, և ամենևին իմաստ չի տեսնումյուղ լցնել կրակին։ Որոշ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարեցինք ԱրտավազդՍահակյանին, որը, սակայն, հրաժարվեց խոսել այդ միջադեպի մասին, ասելով, որ ինքը զբաղված է շատ ավելիկարևոր գործերով»։

 

Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքին ներկա գտնված և միջադեպի վկա երկու անձ այսօր առավոտյան մեզ հաղորդեցին, որ Արտավազդ Սահակյանի վրա «հարձակվողը» Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աղջիկն էր` Արմինե Հարությունյանը, ով մասնագիտությամբ գինեկոլոգ է, աշխատում է սկեսրայրին` Գագիկ Բեգլարյանին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում», որպես բաժանմունքի վարիչ:

Նրանց կարծիքով` հայտնի բժիշկ, բոլորի կողմից սիրված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հարցազրույցից ՍԴ նախագահի աղջկան «դուր չի եկել» հատկապես այն հատվածը, որտեղ բժիշկն ասում է, որ պաշտոնները բաժանվում են խնամի, սանիկ, քավոր ու նրանց երեխաներ սկզբունքով: Անգամ իրենց զավակներին մեկից ավելի պաշտոններ են բաժանում:

Իրականում Արմինե Հարությունյանը բացի հիվանդանոցում բաժնի վարիչ լինելուց, «ձեռի հետ» նաև թիվ 8 պոլիկլինիկայի տնօրենն է:

Մեր տվյալներով իշխանություններին «պաշտպանելու» հարցում Պապից ավելի կաթոլիկ Արմինե Հարությունյանի կշտամբանքներին Արտավազդ Սահակյանը միայն պատասխանել է. «Ոչ մեկից իմ մտքերն արտահայտելիս ես թույլտվություն չեմ հարցնում»:

Ի դեպ, նշենք, որ այդ հարսանիքին ներկա էր նաև ՍԴ նախագահը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing