ԲԺԻՇԿԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԵՋ ՈՒ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ

0

hraparak.am — Այսօր առավոտյան ոստիկանները դաժանորեն ծեծել են Թիվ մեկ հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանին։ Նա տեղում հոսպիտալացվել է և գտվում է նույն հիվանդանոցում, որտեղ ինքը աշխատում է։ Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան գրառումներից։

Երևանի Մխիթար հերացու անվան բժշկական համալսարանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ Հայկ Հովհաննիսյանն այդ պահին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս չի եղել և բժշկական խալաթ չի կրել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան հենց համալսարանի մոտ՝ Հերացի փողոցում։

«Այնուամենայնիվ անընդունելի ենք համարում ոչ միայն բժշկի, այլև յուրաքանչյուր մարդու նկատմամբ բռնության որևէ դրսևորում»,-ասաց Դանիելյանը։

 Թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչու են ծեծել, Շուշան Դանիելյանն ասաց․ «Միջադեպ է եղել, ինքը ոստիկանության հետ կապված խնդիր է ունեցել, հայտնվել է ցուցարարների մեջ, ոստիկանի պահանջին չի ենթարկվել, որի դեպքում տեղի է ունեցել միջադեպը»,-ասաց Շուշան Դանիելյանը՝ դժվարանալով ասել, թե կոնկրետ ով է ծեծել իրենց բժշկին։ Մինչդեռ արդեն տարածվել է տեղեկություն, որ ծեծողները հենց ոստիկաններն են եղել։

Նա նաև նշեց, որ Հայկը ծեծի արդյունքում ստացել է սալջարդ, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Վիճակը բավարար է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache