LifeStyle Հայտնիներ

Ցանկացած պահի կարող եմ մահանալ

 

timthumb

past.am— Սիրիայում ծնված, ծագումով հայ, հայտնի ռուսաստանցի փոփ-երգիչ Աբրահամ Ռուսսոն պատմել է առողջական խնդիրների մասին և հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է մահանալ:

Rambler.ru-ն գրում է, որ 47-ամյա երգչի մոտ, ով 2006-ին մի քանի հրազենային վերք էր ստացել իր մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի ժամանակ, աղիների ուռուցքներ են հայտնաբերվել: Երգչի նկատմամբ իրականացված մահափորձի ժամանակ 3 փամփուշտ անցել էր Ռուսսոյի մարմնի միջով, ընդ որում` որովայնի վերքը Սկլիֆասովսկու ինստիտուտում ծայրահեղ ծանր էին որակել:

Արտիստը մի քանի վիրահատության էր ենթարկվել, որի ժամանակ հեռացրել էին աղիների 30 սմ-անոց հատվածը: «Բազմաթիվ վիրահատությունների պատճառով ես այժմ զանազան հիվանդություններ ունեմ: Ցանկացած պահի կարող է նոպա սկսվել, և ես կարող եմ մահանալ: Վերջերս բժիշկները ուռուցք են հայտնաբերել աղիների այլ հատվածում», — ասել է երգիչը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing