ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԹԻՎ 3 ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԱՏՌԵԼ ԵՆ ՀՀԿ-Ի ԱՆԴԱՄԱՏՈՄՍԵՐՆ ՈՒ ՄԻԱՑԵԼ ՇԱՐԺՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

0

hraparak.am — Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում այսօր վաղ առավոտից ընդդիմադիր մթնոլորտ է տիրում։ Առավոտ կանուխ տասնյակ մեքենաներով քաղաքացիները դուրս են եկել փողոց ու փակել ճանապարհները բոլոր ուղղություններով՝ միանալով համաժողովրդական շարժմանը։ Իսկ գործարաններում, տարբեր հաստատեւթյուններում, այդ թվում՝ դպրոցներում էլ համատարած գործադուկլ և դասադուլ է սկսվել։ Ու եթե դպրոցներ կան, որոնց ՀՀԿ-ական տնօրենները տեղ-տեղ փորձում են խոչընդոտել ուսուցիչների և աշակերտների դասադուլին, ապա դպրոց էլ կա, որտեղ տնօրենից սկսած՝ բոլորը միացել են այս ընդդիմադիր շարժանն ու դուրս եկել փողոց։ Ավելին, նրանք նույնիսկ պատռել են իրենց ՀՀԿ-ական անդամատոմսերը, որոնք, իրենց իսկ խոսքերով, իրենց տվել էին ստիպողաբար։ Խոսքը թիվ 3 դպրոցի մասին է, որի ուսուցիչները, պատռելով իրենց ՀՀԿ-ական անդամատոմսերը, հայտարարել են գործադուլ ու տնօրենի աջակցությամբ դուրս եկել փողոց, միացել ԵՐևան-Սևան մայրուղի փակած ցուցարարներին։ Hraparak.am-ի հետ զրույցում Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Վիոլետա Բադալյանցն ասաց․ «Մենք մանկավարժներով պատռել ենք և մեր վկայականները դեն ենք շպրտել, որովհետև մենք ոչ թե մոլի «հանրապետականներ» ենք եղել, այլ՝ պարտադրված «հանրապետականներ»։ Կոպիտ է հնչում, բայց մենք եղել ենք գլխաքանակներ, եվ մենք՝ որպես մանկավարժ, չենք էլ ցանկացել դառնալ կուսակցական»։

Փոխարենը, ինչպես մեզ տեղեկացրին, թիվ մեկ միջնակարդ դպրոցի ՀՀԿ-ական տնօրենը, ով Չարենցավանի քաղաքապետի բարեկամուհին է, այսօր առավոտյան, փորձել է արգելել ուսուցիչներին ու աշակերտներին՝ միանալ ցուցարարներին, փակել է դպրոցի դռները, և աշակերտներն ուղղակի ճողոպրելով են կարողացել դուրս գալ։ Երբ այցելեցինք տվյալ դպրոց, արդեն ամեն ինչ խաղաղվել էր, դպրոցի դռները բաց էին, և մեզ ասացին, որ բոլորը ազատ դուրս են եկել շենքից։ Առհասարակ, սա Չարենցավանի պարագաում կարելի է ասել՝ աննախադեպ երևույթ է, երբ ՀՀԿ-ին տարիներով անցողիկ ձայներ ապահոված քաղաքի գրեթե ողջ բնակչությունը միահամուռ ելել է ոտքի՝ ընդդեմ նույն այդ ՀՀԿ-ի, այդ թվում՝ դպրոցների ուսուցիչները։ Թերևս մնում է միայն քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցները միանան շարժմանը։ Չնայած՝ նկատենք, որ քաղաքապետի կամ քաղաքապետարանի կողմից այս օրերին ակցիաների անցկացմանը խոչընդոտելու կամ ճնշումներ գործադրելու դեպքեր կարծես թե չեն եղել, դա փաստեցին նաև ուսուցիչները։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache