Լրահոս

Չասացին Մուկ, բայց դաժան հարված հասցրին

 

arm148549652271

ՀՀԿ խորհրդի հունվարի 26-ի նիստը հիշեցնում էր 2015-ի փետրվարի 12-ի հայտնի նիստը, որի ժամանակ աղմուկով քաղաքականությունից հեռացվեց Գագիկ Ծառուկյանը եւ ցրվեց «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»: Այդ նիստը լիովին նվիրված էր Գագիկ Ծառուկյանին. Նա հռչակվեց չարիք ու անհամարժեք մարդ, որը կրկեսի է վերածել քաղաքականությունը: Սերժ Սարգսյանն էլ ասաց, որ ինքն էր հրահանգել Գագիկ Ծառուկյանին Դոդի Գագո չանվանել, բայց դա էլ չէր օգնել:Ըստ էության, ՀՀԿ խորհրդի երեկվա նիստն էլ նվիրված էր արդեն Գագիկ Ծառուկյանի խնամուն՝ Հովիկ Աբրահամյանին, թեեւ բուն թեման նախընտրական քաղաքական իրավիճակն էր:

Հովիկ Աբրահամյանը նույնպես մեծ դերակատարություն ուներ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ սկսված «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» մեջ եւ պատրաստվում էր իշխանափոխությանը, սակայն 2015-ի փետրվարի 12-ի նիստում ստիպված էր «ուրանալ» Գագիկ Ծառուկյանին, գրեթե Վարդան Մամիկոնյանի նման, ասելով, թե որքան էլ բամփել է նրան՝ բան դուրս չի եկել:

Եվ ահա, ՀՀԿ երեկվա նիստում արդեն բամփեցին հենց Հովիկ Աբրահամյանին, բայց քիչ ինչ այլ ձեւով: Նրա անունը ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ մյուսները չտվեցին, առավել եւս չհիշեցին նրա մականունը: Սակայն նրանց անանուն հայտարարությունները շատ ավելի դաժան հարված ու գնահատական էին Հովիկ Աբրահամյանին:Օրինակ, ՀՀԿ խոսնակ Շարմազանովն ասաց, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հայտարարության մեջ քաղաքական դրդապատճառ չի տեսել, հավելելով, որ ՀՀԿ մտնելը վայելք չէ, կուսակցություն գալիս են՝ ծառայելու համար: Նա նշեց, որ իրենց ոչ միշտ է հաջողվել դա պահպանել, դրա համար էլ գնում են փոփոխությունների ճանապարհով:

Այսինքն, ըստ նրա, երբ Հովիկ Աբրահամյանը հեռացվել է վարչապետի պաշտոնից, այսինքն վայելքից, այլեւս չի ցանկացել մնալ կուսակցությունում եւ ծառայել: Այսինքն, նա պատեհապաշտ ու պատահական մարդ է քաղաքականության մեջ:Իսկ Սերժ Սարգսյանի ելույթում փաստացի դատավճիռ հնչեց Հովիկ Աբրահամյանի հասցեին: Խոսելով կուսակցությունից հեռացողների մասին, Սերժ Սարգսյանը պատկերավոր արտահայտություն արեց՝ «Գիտեք՝ մայր գետերը առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին»:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/146779

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing