Լրահոս

Չեբուրաշկան անակնկալ է մատուցել վարչապետին. Հրապարակ

 

Հրապարակ թերթը գրում է. «Եթե հիշում եք, նախորդ ընտրություններում մի ուսուցչուհի Չեբուրաշկայի ճառն ասաց՝ ուղղված Սերժ Սարգսյանին, մնալով պատմության մեջ որպես քծնանքի ու անարժանապատիվ պահվածքի եզակի նմուշ։ Չեբուրաշկայի կերպարը, պարզվում է, անմահ է։

Համենայնդեպս, մեր մանկավարժներն ամեն ինչ անում են, որ այն անմահ լինի եւ մեր գիտակցության մեջ մշտապես նույնացվի ուսուցչի կերպարի հետ։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ մերօրյա Չեբուրաշկան նույնպես Դավիթաշենից է։

Մինչ ողջ օրը համացանցը քննարկում էր դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որտեղ նրանք պատմում էին ՀՀԿ-ի շտաբ ուղարկված ցուցակների մասին, Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի ուսուցչուհիներից մեկն իշխանության հանդեպ մանկավարժների ակնածանքն էր բարձրաձայնում վարչապետի հետ հանդիպման ժամանակ. «Քաղաքական դաշտ մուտք գործելով՝ Դուք վերստին հուսավառեցիք շատերիս, լավատեսություն բերեցիք, «դռայվը» մեր նորից մեկ անգամ ապահովվեց, հետեւաբար, այդպես վստահ մեր քվեն լինելու է ՀՀԿ-ինը՝ ի դեմս Արթուր Գեւորգյանի»։ Դահլիճը համակարծիք էր նրա հետ՝ բուռն ծափահարությունները դրա մասին էին վկայում»։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing