Չենք էլ բացառում , որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնը կստանձնի . Ա. Ռուստամյան

0

Այսօր,  ԱԺ-ում տեղի ունենում խմբակցությունների ճեպազրույցը: 

ԱԺ  ՀՀԿ խմբակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ խմբակցության ղեկավար  Արմեն Ռուստամյանը,  խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում, լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Սերժ Սարգսյանի հնարավոր պաշտոնավարաման մասին ասաց.

«Դաշնակցությունը երբ գնում էր այս փոփոխություններին առաջին իսկ պահից մենք այդ ամենը չենք պայմանավորել որևէ անձով, և մենք դեռևս  այն ժամանակ էլ բազմիցս կրկնել ենք, որ չենք էլ բացառում , որ Սերժ Սարգսյանը հավակնի կամ վարչապետի պաշտոնում կլինի, որովհետև համակարգն այնպես է փոխվել, որ փոփոխված Սահմանադրությամբ նախագահ Սերժ Սարգսյանը չի ունենալու նույն լիազորությունները , ինչ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Սա էական փոփոխություն է, որը Հայաստանում տեղի է ունենում»,-հավելելով, որ փոփոխությունները հնարավորություն են տալու զսպելու ցանկացած անձի՝ չկարողանալ այնքան լիազորություններ ունենալ, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացվի մեկի ձեռքում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache