good-banner
Լրահոս

Չհաջողեց ուզածի պես

 

kar

Henaran.am «Նոր նշանակումներից հետո սպասումներս մեծանում են։ Վարչապետը մեծ գելերին դուրս հանեց, ու նշանակեց այնպիսի մարդկանց, ովքեր հասարակությանը հայտնի չեն, ու ավելի շատ դրական սպասելիք են առաջացնում», – անդրադառնալով վարչապետի ձևավորած կաբինետին՝ Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Վերջինս շեշտեց՝ զգացվում է, որ վարչապետին չհաջողվեց ամբողջապես  ձևավորել իր ուզած կաբինետը:

«Բայց լավ է, որ ՀՀԿ-ականների մեծ մասը դուրս եկավ կառավարությունից, ու,  միևնույն ժամանակ,  բացասական է,  որ դաշնակները մնացին․ նույն ալան-թալանով զբաղվածները մնացել են: Լավ չէ, որ չստացվեց դաշնակներին էլ դուրս բերել կառավարությունից: Նոր նախարարների մասին էլ դեռևս ոչինչ ասել չենք կարող։

Լսել եմ, որ որպես կառավարիչ՝ մեր նորանշանակ վարչապետը վատը չէ։ Մնում է, որ նա կարողաա աշխատել արդյունավետ», – շեշտեց Սոս Գիմիշյանը։

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara