Լրահոս

«Չհամարձակվեք մեր դեմքերը որևէ կայքում ցուցադրել»․ «Եհովայի վկաներ»-ը սպառնում են

 

Օրերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող  «Ռայկոմ» կոչվող թաղամասի խանութներից մեկի դիմաց հանդիպեցի «Եհովայի վկաներ»-ի։ Երկու 20-25 տարեկան շատ գեղեցիկ աղջիներ, բրոշյուրների և բազմագույն այլ գրքույկների անբաժան ստենդով՝ կանգնել ու «հմայում» էին անցորդներին։

Ոչինչ չասող անիմաստ ժպիտով, նրանք բարևում էին անցորդներին, ով «կպավ՝ կպավ․․․»

Որոշեցի լուսանկարել։ Հենց առաջին կադրից աղջիկներից մեկը դժգոհ ձայնով հարցրեց․

«Ինչո՞ւ եք նկարում, չհասկացա․․․»։

Աղջկան բացատրեցի, որ ներկայացնում եմ NEWSPRESS․am լրատվական կայքը և նպատակ ունեմ հրապարակել։ Ինչին արձագանքելով՝ սպառնաց․

«Եթե հանկարծ մեր լուսանկարները հրապարակվեն որևէ կայքում, և մեր դեմքերը երևան՝ Ձեզ դատի կտանք․․․ դե դրեք ու կտեսնեք․․․»։

Իհարկե, ավելորդ եմ համարում նշել, թե դեմքը ցուցադրելուց վախեցող աղջնակն ինչու էր դրել ստենդը հասարակական վայրում ու բոլորի աչքի առաջ «կպցնում» սրան-նրան․․․

Իզուր էր իմ փորձերը բացատրելու նրանց, որ իրենք օրենքի տարր են խախտում և իրավունք չունեն հանրային քարոզչություն անցկացնելու, գրականություն բաժանելու և հանրային վայրերում հոգեորսությամբ զբաղվելու։

Իհարկե, ո՛չ իմ լուսանկարելը, և ո՛չ էլ հրապարակման մասին զգուշացումը, չսթափեցրին աղջիկներին, քանի որ նրանց՝ իրենց ընտրած «ճիշտ ուղուց» արդեն ոչինչ ետ չի պահի և չի սթափեցնի։

Պատճառն իհարկե ակնհայտ է՝ իշխանությունները հոգեորսության դեմը չեն ուզում առնել։ Դե նրանք էլ իրենց պատճառներն ունեն, բայց երբ բարձր մակարդակով հարցը լուծում չի ստանում, «վկաներ»-ի հոգեորսությունը դառնում է ավելի տարածված ու դյուրին։

Հայաստանը դրա դեմ պայքարելու որևէ քայլ չի անում, ինչի հետևանքով հոգեորսները շարունակում են հասարակության զոմիբիացումը։

Ավելին, որոշ տվյալների համաձայն՝ այս տարվա օգոստոս- սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում է «Եհովայի վկաներ»-ի կոնգրես և չի բացառվում նաև, որ «Եհովայի վկաներ» աղանդի վարչական ղեկավարությունը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվի Հայաստան, քանի որ Ռուսաստանում օրենսդրական մակարդակով արգելվել է «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը։

Ու եթե Հայաստանը ոչ մի առիթ բաց չի թողնում անընդհատ հիշեցնելու, որ Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ են ու փորձում է ամեն ինչում օրինակ վերցնել Ռուսաստանից, ապա ավելորդ չէ  պատկան մարմիններին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն իսկ խիստ միջոցներ է կիրառել «Եհովայի վկաներ» աղանդի գործունեությունն արգելելու ուղղությամբ։ Մինչդեռ Հայաստանում վկաներն անարգել վխտում են բոլոր փողոցներով ու սպառնում, թե` «չհամարձակվեք մեր դեմքերը ցուցադրել»։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing