LifeStyle Առողջություն Հետաքրքիր

Չինական դեմքի քարտեզը կպատմի թե ինչ է անհանգստացնում ձեր օրգանիզմին

 

liso_i_priwi.thumb

Մաշկը հանդիսանում է օրգանիզմում ամենամեծ ծավալ ընդգրկող «օրգանը» և նրա վրա կարող են արտահայտվել բազմաթիվ ներքին խնդիրներ: Իսկ մաշկի հետ կապված խնդիրները հաճախակի մատնանշում են առողջության հետ կապված խնդիրների մասին: Մարդու դեմքը կարող է հստակ մատնանշել այն խնդիրները, որոնք առկա են մարդու օրգանիզմում՝ դեմքի վրա արտահայտված ցանի, պզուկների կամ մաշկի գույնի փոփոխության շնորհիվ:

fithacker.ru-ն վերլուծել ու ներկայացրել է «դեմք քարտեզ», որի շնորհիվ դուք կկարողանաք ավելի մանրակրկիտ պատկերացում կազմել առողջության հետ կապված խնդիրների մասին:

1. Ճակատը կապված է միզապարկի ու բարակ աղիքի հետ
Պատճառը հիմնականում հանդիսանում է չափից շատ յուղոտ ու վերամշակված մթերքների օգտագործումը, սթրեսը, քնի դեֆիցիտը, շաքարի չարաշահումը, որոնք հանգեցնում են մարսողության դանդաղեցման:

Բուժումը. խմեք շատ ջուր, հրաժարվեք ալկոհոլի օգտագործումից, օգտագործեք հում սնունդ ու ապահովեք ձեզ համար առողջ քուն:

2. Հոնքերի միջև ընկած հատվածը կապված է լյարդի հետ
Պատճառը կարող է լինել չափից շատ մսի օգտագործումը, անգամ հնարավոր է, որ ձեզ մոտ առկա է որևէ բաղադրիչի նկատմաբ ալերգիա, որի հետևանքով էլ ստամոքսը չափից շատ է աշխատում ու չի հասցնում հանգստանալ:

Բուժումը. հարկավոր է օգտագործել օրգանիկ, թարմ ու օգտակար սնունդ, հաճախակի մաքուր օդի դուրս գալ, կատարել մեդիտացիա, զբաղվել յոգայով կամ արագ քայլել:

3. Հնոքերի միջև ընկած կամարը կապված է երիկամների հետ
Պատճառը կարող է սրտի հետ կապված խնդիրները, վատ արյան շրջանառությունն ու ալկոհոլի ու ծխախոտի չարաշահումը լինել:

Բուժում. նվազեցրեք ալկոհոլի, կոֆեինի ու քաղրացուցիչներով հարուստ ըմպելիքի օգտագործումն ու խմեք հնարավորինս շատ մաքուր ու թարմ ջուր:

4. Քիթը կապված է սրտի հետ
Պատճառը կարող է վատ արյան շրջանառությունը, գազերը, ստամոքսը, որովայնի փքվածությունը, աղտոտված օդն ու անգամ բարձր զարկերակային ճնշումը լինել:

Բուժումը. պետք է կառավարեք զարկերակային ճնշումն ու խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև կանաչ թեյի օգնությամբ կատարեք օրգանիզմի դետոքսիկացիա: Կանանովոր կերպով նաև զբաղվեք ֆիզիկական վարժություններով:

5. Այտերի վերևի հատվածը կապված է թոքերի հետ
Պատճառը կարող է լինել ծխելը, ասթման, շրջակա միջավայրի աղտոտվածությունը

Բուժումը. խուսափեք ծխելուց ու օդի աղտոտվածությունից ու սկսեք ամեն օր զբաղվել սպորտով :

6. Այտերը կապված են թոքերի ու երիկամների հետ
Պատճառը կարող է լինել վատ սննդակարգը, սթրեսը, շաքարի ու ծխախոտի չափից շատ օգտագործումը:

Բուժումը. սննդակարգից հանեք անառողջ սնունդը ու սկսեք օգտագործել ավելի որակյալ կոսմետիկ միջոցներ:

7. Բերանը ու կզակը կապված են ստամոքսի հետ
Պատճառը կարող է լինել ճարպի ու շաքարի բարձր մակարդակի պարունակությամբ սննդի, ալկոհոլի, օգտագործումը, կոֆեինն ու սթրեսը :

Բուժում. պետք է հետևեք համակարգված, առողջ սննդակարգի, որը պետք է հարուստ լինի մրգերով:

8. Ծնոտն ու պարանոցը կապված են հորմոնների հետ
Պատճառը կարող է լինել ջրազրկումը, չափից շատ աղի սննդի օգտագործումը, սուրճի կամ համեմունքների օգտագործումը :

Բուժումը. պետք է խմեք շատ ջուր ու խուսափեք կամ նվազեցնեք կոֆեինով ըմպելիքների, ինչպես նաև համեմունքների ու աղի սննդի օգտագործումը:

13625195_10154411991524658_890988652_n

Աղբյուրը ՝ tert.am



Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing