LifeStyle Առողջություն

Չինական դիմակ՝ ավելի ձիգ, առողջ ու հարթ մաշկ ունենալու համար

 

1-thumb

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աղով, օսլայով ու մեղրով չինական դիմակի բաղադրատոմսը, որը կօգնի սնուցել մաշկն ու հավասարեցնել մաշկի գույնը և զգալիորեն կնվազեցնի պիգմենտային հետքերի առաջացումը:

Բաղադրությունը.

· 1 թեյի գդալ մեղր (ցանկալի է հեղուկ),

· 1 թեյի գդալ օսլա,

· 1 թեյի գդալ աղ:

Օգտագործման եղանակը.

Մեղրն ու օսլան խառնել, մինչև դառնա համասեռ սպիտակավուն զանգված, ավելացնել մանրացրած ծովի աղը (կարելի է օգտագործել հասարակ յոդացված աղ) և լավ խառնել:

Եթե մաշկը գերզգայուն է կամ շատ չոր, ապա դիմակին հարկավոր է ավելացնել նաև 1 թեյի գդալ կաթ:

Պատրաստի դիմակը հարկավոր է մի քանի շերտով քսել դեմքին, մինչև օգտագործվի ողջ զանգվածը: Թողնել դիմակը մաշկին 25 րոպե, այնուհետև լվացվել:

Տհաճ զգոցողությունների, այրոցի կամ ուժեղ ծակծկոցի դեպքում դիմակը հարկավոր է անմիջապես լվանալ:

Առավել լավ արդյունքի համար խորհուրդ է տրվում դիմակն օգտագործել 20 օր, սակայն մեկօրյա դադարներով (ստացվում է 10 ամգամ):

Բացի մաշկի գույնը հավասարեցնելուց, այս դիմակը կօգնի նաև ձգել դեմքի մաշկը՝ դարձնելով այն ավելի առողջ, փայլուն ու հարթ:

Աղբյուրը ` med.tert.am 

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing