Չինական հորոսկոպ


ԱՌՆԵՏ

Առնետի չինական անունը`Շու Չինական հորոսկոպի առաջին նշանն է Առնետի ղեկավարության տակ օրվա ժամերը`23:00-01:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ջրհոսը Տարրը`ջուր Ուղղվածությունը`դրական Հաջողակ թվերը՝ 1, 4, 5, 10, 11, 14, 41, 45, 51, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հմայիչ է և բարեկամական,ճարպիկ,ճկուն ու խելացի է,էներգետիկ և ուշադիր,ունի վառ երևակայություն և նրբազգացության զգացում:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հաշվենկատ է,ագահ,եսասեր,դրա հետ մեկտեղ իմպուլսիվ ու միամիտ,սիրում է շահագործել ուրիշներին:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Այն բնագավառները,ուր նա կարող է կիրառել իր հմայքն ու շատախոսությունը`շոու բիզնես,լրագրություն,քաղաքականություն,գրականություն:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Ուրախ են,երջանիկ,հարգանք են ներշնչում շրջապատում,սիրում է կյանքը և մարդկանց հետ հեշտ լեզու է գտնում,մարդիկ նրանց հաճախ են դիմում խորհրդի համար,նրանց հետ կիսում իրենց դժբախտություններն ու անձնական գաղտնիքները:Անկասկած, նրանք պատրաստ են շատ աշխատել իրենց նպատակներին հասնելու համար:Դրա հետ մեկտեղ նրանք անսովոր գաղափարների անսպառ աղբյուր են:Հաճախ նրանց ուժն ու վստահությունը չի հերիքում դրանք իրականացնելու համար:Եթե երիտասարդ տարիքում ինքնահաստատվի,հեռուն կգնա:Շատ ուշադիր են և սիրում են հիշել ամենը ինչ կատարվում է շուրջը: Այնուամենայնիվ, կարող են լինել շատ եսասեր ու, միայն իրենց մասին մտածելով ձեռք բերել շատ թշնամիներ:Ընդհանուր առմամբ ճիշտ են վերաբերում դրամին և նույնիսկ սիրում են այն:Առատաձեռն է նրանց նկատմամբ, ում սիրում է:Շատ խելացի են փոխադարձ վստահությունը իրենց օգտին օգտագործելու համար:Կարող են տալ օգտակար խորհուրդ:Երբեմն լինում են կոպիտ,բայց նրանց ներում են իրենց չափազանց հմայքի շնորհիվ:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Կարողանում են կյանքում չնչին բաներից ուրախանալ,սրտանց սիրում են բարեկամներին:Իրենց երջանիկ են զգում ,եթե նրանց հասկանում և աջակցում են:

ֆԻՆԱՆՍԸ` Բավական խելացի են պահպանելու և ամրապնդելու համար այն, ինչ ունեն:Հետաքրքրությունները,որոնց կարևորություն չեն տալիս,կարող են լինել եկամտաբեր:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Սիրում են մարդկանց և ատում մենակությունը:Կարող են զբաղվել ցանկացած աշխատանքով,որը կապված է մարդկանց հետ:

ՍԵՐԸ` Ռոմանտիկ են և զգայուն,բացի այդ նրբորեն հոգ են տանում իրենց սիրելիներին:Հմայքը նրանց դարձնում է անգերազանցելի սիրախաղի վարպետ,և դա պետք է հիշել:Շատ քչերը կարող են դիմանալ նրանց կախարդանքին:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Ունեն լավ առողջություն և տարիների ընթացքում այն ավելի է ամրանում:Առնետի տարում ծնվածները դիմացկուն են և երկար են ապրում:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` վիշապի,կապիկի,օձի,ցլի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` նապաստակ,ձի:

  

ՑՈՒԼ



Ցլի չինական անունը`Նյու Չինական հորոսկոպի երկրորդ նշանն է Ցլի ղեկավարության տակ օրվա ժամերը`1:00-3:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Այծեղջյուրը Տարերքը` ջուրը Ուղղվածությունը` բացասական Հաջողակ թվերը՝ 1, 3, 5, 12, 15, 33, 35, 51, 53

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Շատ ջանասեր են,հակված սովորելու,առաքինի,ճշտգրիտ,հավատարիմ և շատ համբերող:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Շատ հաստատակամ են,հեշտությամբ հուսախաբ են լինում,պահպանողական են և կարող են շատ եսասեր լինել:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Կարող են հաջողության հասնել,որպես քաղաքական գործիչ,ընդհանուր ֆերմերային,ինժեներային և այլ գործունեություններում,ուր կարող են իրենց դրսևորել որպես առաջնորդ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Զարմանալի չէ,որ ցուլը իր կարողությամբ հաղթահարել ցանկացած արգելք և ասես միայն իր ներկայությամբ շրջապատում հարգանք ներշնչելով,իր օրինական տեղն է գրավում աշխարհի բեմում:Այս նշանի տակ ծնվածին վիճակված է դառնալ հզոր և իր հետքը թողնել,որպես առաջնորդ:Ցլին հասկանալու փորձերը ապարդյուն և անշնորհակալ ջանքեր են:Քանի որ նա ծնված է որպես առաջնորդ,նա երբեք չի խոստովանի իրեն և ուրիշներին իր վախերն ու անվստահությունը:Ինչպես և սպասելի է, ամբարտավան և հավակնոտ ցուլը չի հանդուրժում, երբ իրեն հակասում են,հատկապես, եթե հակասողն ուրիշ ցուլ է:Այսպիսով,այս նշանի տակ ծնվածները աշխատասեր ու համբերատար են,սիրում են իրենց տունը:Նրանց դուր է գալիս շատ աշխատել և քայլ առ քայլ հասնել գագաթին:Երբեմն լինում են շատ գաղտնապահ և գերադասում են իրենց մտքերը պահել իրենց մեջ:Նրանք սիրում են խաղաղ ,համեստ միջավայրը և պահպանում հանգստությունը,եթե նրանց չբարկացնեն:Բավական է,որ նրանց բարկացնեն և ցլերը դառնում են հրեշներ`ամենավտանգավոր կենդանիները ոչ թե առյուծներն ու վագրերն են,այլ ցլերը:Նրանց հուսալիության և ճշտապահության շնորհիվ,հասնում են իրենց առջև դրված խնդիրների լուծմանը`պայմանով ,որ ամեն ինչ պետք է անեն ինքնուրույն:Գարնանը ծնված ցլերը ավելի հաջողակ են,քան ամռանը կամ աշնանը ծնվածները:Ձմռանը ծնվածներին նույնպես հեշտ կլինի,բայց պետք է ուշադիր լինեն ,որ ուրիշների համար ճաշ չդառնան:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Նրանք գնահատում են կյանքի մանրուքները,և ունենում են մեծ բավարարության զգացում ,երբ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքները:Նրանք շատ աշխատասեր են և նրանց անպայման հաջողություն է սպասվում:

ֆԻՆԱՆՍԸ` Նրանք գնահատում են այն,ինչ ունեն,և նույնիսկ իրենց նախկին ջանքերը:Ինչ որ անում են,դա կարող է նրանց բերել մեծ ճանաչում և հարստություն,նույնիսկ այն, ինչ նրանք սովորել են մանկուց,կարող է տալ իր պտուղները:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Նրանք սիրում են համատեղ աշխատանքը,եթե դա անհրաժեշտ է,և բավականին լավ կարողանում են ազդել իրավիճակի վրա:Սիրում են առանձին աշխատել,բայց մեծ բավականություն են ստանում ավագի դերից,և սիրում են ամեն ինչ հսկողության տակ պահել:

ՍԵՐԸ` Բնույթով շատ ռոմանտիկ են,նրանց դուր է գալիս հանդիպել նրա հետ ում սիրում և ում մասին հոգ են տանում:Գիտեն ինչպես ուշադրություն գրավել:Մարդիկ գնահատում են նրանց հաստատունությունը:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Ունեն ամուր առողջություն,ինչը բնորոշ է ցլերին:Եթե վարեն ճիշտ կենսակերպ,հիվանդությունները նրանց կշրջանցեն և կունենան հաջող ու հիանալի կյանք:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` իդեալական աքլորի,ինչպես նաև օձի, առնետի,ճագարի և խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` վագրի,այծի հետ:


ՎԱԳՐ



Վագրի չինական անունն է Խու Չինական հորոսկոպի երրորդ նշանն է Վագրի ղեկավարության տակ օրվա ժամերը`3:00-5:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Աղեղնավորը Տարրը`ծառ Ուղղվածությունը`դրական Հաջողակ թվերը՝ 4, 5, 7, 9, 13, 34, 44, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Նրանք աչքի են ընկնում ուժով,քաջությամբ,մեծ երևակայությամբ,ձգտումներով և ունեն որակներ,որոնց շնորհիվ կարող են դառնալ լավ առաջնորդ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Անհանգիստ են,իմպուլսիվ ,անկարգապահ,հաստատակամ,ագրեսիվ,նրանց հետ դժվար է համագործակցել:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Նրանք ծնվել են,որպես առեջնորդ և կարող են գլուխ հանել ցանկացած իրավիճակից,կապված կառավարման հետ:Կարող են լինել լավ անձնական քննիչ,կամ ոստիկանական տեսուչ,քանի որ նրանք տեսնում են մարդկանց ներսը:Սիրում են ճանապարհորդել և մարդկանց հանդիպել,այնպես որ նրանք կարող են աշխատել մասայական ինֆորմացիայի ոլորտում:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Վագրերը հայտնի են իրենց ուժով ու վճռականությամբ:Ոչ մի ուրիշ կենդանի իր մեջ չի համատեղում այդքան ուժ,գեղեցկքւթյուն,էներգիա,որքան նրանք:Ավելացրեք դրան քաջություն և դուք կստանաք նախանձելի հատկանիշներով մի ցուցակ,տրված նրան, ով ծնվել է վագրի տարում:Ֆիզիկական և հոգևոր ոլորտում ունեն շատ թշնամիներ:Ոչ մի միջավայրում վագրը չի կարող լինել նա,ով հեռանում է աննկատելի:Նա ակտիվ հեղափոխական է,որը չի կարող կողքից նայել շրջապատի անարդարությանը:Ոչ ոք չի համարձակվի վախեցնել նրանց:Որպես վագր նրանք խթանող են և իդեալիստ և արագ գտնում են ուրիշի սխալները:Լինելով վագր,նրանք կարող են կատարել ցանկացած աշխատանք,որը հնարավորություն կտա ցույցադրել իրենց քաջությունն ու երևակայությունը:Նրանք շատ են անհանգստանում իրենց հեղինակության մասին,սիրում են իշխել բոլորին և լինել ուշադրության կենտրոնում:Կարողանում են լավ ներկայացնել իրենց և հրապարակայնորեն պնդել իրենց իրավունքները :Կին վագրերը շատ ակտիվ ու զվարճալի են:Նրանք սիրում են հյուրեր ընդունել,միջոցառումներ կազմակերպել:Բացի այդ նրանք լավ տնտեսուհի են և լավ մայր,չնայած որ երբեմն շատ խիստ են :Վագրերը ունեն բնավորության լավ գծեր`արդար են և քաջ,ճառագում են էներգիա,և մարդիկ նրանց նկատում են:Եթե կարողանան իրենց մեջ համբերություն դաստիարակել,ապա կունենան իրենց բավարարություն պատճառող կյանք:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Կյանքում նրանց հաջողություն է սպասվում,բայց նրանք հակված են չափազանցել այն,և եթե ռիսկային ծրագրեր կազմեն,չունենալով ամուր հիմք,կարող են ամեն ինչ կորցնել:

ՖԻՆԱՆՍԸ` Եթե շատ կասկածելի ծրագրերից խույս տան,կարող են լինել շատ հարուստ ու ազդեցիկ:Կամ հայտնի ու հարուստ կլինեն,կամ ամբողջ կյանքում կմնան անորոշության մեջ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Նրանք լավ առաջնորդ են,բայց շրջապատում ոմանք կարող է նրանց կոպիտ ու տարօրինակ համարեն:

ՍԵՐԸ` Նրանք շատ ռոմանտին են և նրանց մեծ հաճույք է պատճառում հետապնդման բերկրանքը:Նրանք երբեք չեն բավարարվում,ում էլ որ իրենց ցանցը գցած լինեն:Նրանք չեն կարող լինել միայն մեկի հետ,նրանց միաժամանակ մի քանի հոգի են անհրաժեշտ:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Ունեն ամուր առողջություն,չնայած երբեմն կարող է գերագնահատեն իրենց ուժն ու վիճակը:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Իդեալական վիշապի,նաև ձիու և շան հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` ցլի,օձի,կապիկի,խոզի հետ:


ՃԱԳԱՐ



Ճագարի չինական անունն է Տու Չինական հորոսկոպի չորրորդ նշանն է Ճագարի ղեկավարության տակ օրվա ժամերը` 5:00-7:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կարիճը Տարրը`ջուր Ուղղվածությունը` բացասական Հաջողակ թվերը՝ 1, 3, 5, 9, 15, 19, 35

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` խելացի,ուշադիր,զարգացած,խաղաղասեր,ընկերասեր են և շատ նվիրված նրանց,ում սիրում են:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` անհանգիստ են,հիվանդոտ,մանրախնդիր և չափից դուրս իրենցով տարված:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` նրանք կարող են լինել լավ դիվանագետ,ուսուցիչ,դերասան կամ հոգևորական,կամ որևէ բիզնեսում մենեջեր:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` ճագարները իրենց բնույթով բարեգործներ են,նրանք օժտված են հատուկ ներքին գաղտնիքով,որը ոմանց գերում է,ոմանց վախեցնում:Նրանք շատ ընդունակ են և շատ զգույշ,և մանրակրկիտ են կառուցում իրենց հարաբերությունները շրջապատի հետ:Ճագարները լսում են ուշադիր այն ,ինչ իրենց ասում են,և կարող են ամենայն մանրամասնությամբ հիշել ցանկացած խոսակցություն կամ քաղաքավարի բանավեճ:Իրենց երկար ականջներով և հանգիստ նստելու կարողությամբ նրանք կլինեն լավ դիվանագետներ,իսկ իրենց օբյեկտիվ կարծիքի շնորհիվ կարող են լինել լավ իրավաբան:Նրանք չեն սիրում անիմաստ վեճերը,և եթե տանից դուրս որևէ մեկի հետ բախվում են ախշատում են հարցին խաղաղ լուծում տալ:Քանի որ նրանք ճագար են,այդ պատճառով ունեն լավ հոտառություն բիզնեսում,և եթե չափազանց մրցակցությունից խույս տան,կարող են իրենց անունը բարձրացնել:Նրանց ունակությունը հեշտ շփվել մարդկանց հետ,նրանց գեղեցիկ պահվածքը, ճագարներին դարձնում է երազելի գործընկեր, իսկ դա մեծ առավելություն է սոցիալական ոլորտում:Ճագարները չեն փայլում իրենց խելքով,այդ պատճառով նրանք պետք է համագործակցեն լավ երևակայությամբ օժտված և խորաթափանց միտք ունեցող մեկի հետ: Կին ճագարները շատ կարգապահ են,նրանք շատ ժամանակ կարող են ծախսել իրենց շքեղ մազերը հարդարելու համար:Շատերը գերադասում են համեստ ապրել միայնության մեջ,քան ամուսնանալ ,բայց թախծում են ,եթե տղամարդկանց ուշադրության պակաս են ունենում:Կին ճագարները ամեն ինչ անում են ,որ իրենց մտերիմները իրենց լավ զգան,բայց միանգամից շատ հոգս են վերցնում իրենց վրա և հաճախ չեն հասցնում ամեն ինչ:Չինաստանում ճագարի հետ են կապում երջանկությունն ու հաջողությունը,և ճագարների մոտ միշտ ամեն ինչ չնչին ջանքերով ստացվում է:Նրանք տաղանդավոր են և եթե աշխատանքը հաճույգից բարձր դասեն,կյանքում հեռուն կգնան:Նրանք հանգիստ են ,ինքնավստահ և հմայիչ,բայց երբեմն կարող են շատ կենտրոնանալ իրենց անհատականության վրա,և կողքից կթվա, թե բացակայում են:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` սիրում են խաղաղությունն ու հանգիստը,վեճերն ու տարաձայնությունները նրանց կյանքը հանում են հավասարակշռությունից,և վերին աստիճանի ճնշում նրանց:

ՖԻՆԱՆՍԸ` Հաջողության հասնելու համար նրանց անհրաժեշտ է այլ մարդկանց աջակցությունը,բայց եթե ճագարները գտնեն մեկին ,ով հասկանում է և համաձայն է օգնել նրանց,ապա կարող են հասնել ստեղծագործական բարձունքների:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Ճագարները շատ են սիրում մարդկանց,բայց ամաչկոտ են:Նրանք սիրում են աշխատել միայնության մեջ,իրենց առանձին աշխատասենյակում:

ՍԵՐԸ` Ճագարները շատ ռոմանտիկ են և զգայուն,պատրաստ ծառայելու նրան ում ընտրել են իրենց զուգընկեր:Նրանք տիրապետում են հմայելու և սիրախաղի արվեստին,միշտ էլեգանտ են հագնված:Եթե չվախենան դուրս գալ<< բաց նավարկություն>>,ապա կգտնեն իրենց արժանի կյանքի ուղեկցին,չէ որ նրանք այնքան հմայիչ են:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Որպես կանոն ունեն շատ նուրբ մարնին,որը պահանջում է խնամք ու հոգատարություն:Ճագարները պետք է լավ հոգ տանեն իրենց մասին և խուսափեն ավելորդ հիվանդություններից:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Այծի,շան հետ,նաև խոզի և ցլի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Աքլորի և օձի հետ:


ՎԻՇԱՊ



Վիշապի չինական անունն է Լուն Չինական հորոսկոպի հինգերորդ նշանն է Վիշապի ղեկավարության տակ օրվա ժամերն`7:00-9:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կշեռքը Տարրը`ծառ Ուղղվածությունը`դրական Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 6, 15, 21, 34, 35, 36, 45

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Ուժեղ են,խելացի,աշխատասեր,ունեն վառ երևակայություն և անբասիր ճաշակ:Նրանց բնորոշ է ազնվությունն ու արդարությունը:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Անհամբեր են,իմպուլսիվ ,հեգնական և եսասեր,չափազանց պահանջկոտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Ամեն մասնագիտություն ,որտեղ կարտահայտվի նրանց առաջատարությունը`կինոաստղ,պրոդյուսեր,ուսուցիչ,քաղաքագետ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Վիշապի տարում ծնվածները երջանիկներ են,քանի որ վիշապը Չինաստանում խորհրդանշում է երջանկություն:Վիշապները վսեմ են և կյանքով լի,նրանք ունեն բարձր ինքնատիրապետում:Իհարկե նրանք խելացի են և արագ նկատում ու կայծակնային արագությամբ օգտագործում են իրենց տրված հնարավորությունը իրենց գործի համար:Ինչ էլ որ անում են,անում են շատ լավ ու գրեթե անսխալ:Բայց նրանց գործողություններում ու խոսքում միշտ առկա է հեգնանք ու գոռոզություն:Վիշապները շատ պահանջկոտ են իրենք իրենց նկատմամբ և միշտ ձգտում են հասնել կատարելության:Նրանք չափազանց լուրջ են ,տանել չեն կարողանում թեթևամտությունները:Ուղիղ են և անզիջում իրենց հայացքներով,ընդունակ ամեն ինչի գործը ավարտին հասցնելու համար:Բայց մյուս կողմից էլ միամիտ են,բայց եթե սկսեն չվստահել մեկին,ապա դա ընդմիշտ է:Նրանց վայելչությունը և գրավչությունը անհնար է չնկատել:Վիշապներին դուր է գալիս փայլել,լուծել տարբեր խնդիրներ և լինել իրադարձությունների կենտրոնում:Դրված նպատակին հասնելու համար վիշապները կարող են երկար,տքնաջան աշխատել և նույնիսկ երբեմն տպավորություն է ստեղծվում ,որ նրանց էներգիան անսպառ է:Նրանց հունից հանում է սպասողական վիճակը`նրանք չեն կարող հանգիստ նստել ու տեսնել,որ իրենց շուրջը ոչինչ չի փոխվում:Անձնականում շատ ագրեսիվ են ու ուժեղ կամքի տեր:Վիշապները հարգում են իրենք իրենց,և չափազանց հավատում իրենց ուժերին:Դա երբեմն բերում է նրան,որ վիշապները թույլ են տալիս սխալներ,չնայած անմիջապես էլ ուղղում են դրանք:Երբեք չեն լսում ուրիշների խորհուրդները:Վիշապները սիրում են լիովին անկախ լինել և բոլորին ի ցույց դնել իրենց ուժեղ կողմերը: Կին վիշապին բնորոշ են պատասխանատվության զգացումը,պողպատյա կամքը և այնպիսի էներգիա,որին կնախանձեն այլ տղամարդիկ:Սիրում են զբաղվել սպորտով,զբոսնել բացօթյա:Սիրում են արկածները և ուղիղ գնում դեպի դրանց:Կին վիշապները լավ տնային տնտեսուհիներ են և երբեք խնդիրներ չեն ունենում տնային հոգսերում: Հաճախ մարդիկ նրանց մեջ են գտնում իրենց մուսային:Վիշապները հմայիչ են,լավատես,գործունյա:Շրջապատում նրանց համարում են չափազանց <<շիտակ>>,և դժվար են համագործակցում նրանց հետ:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Փոքրիկ ուրախություններն ու հաջողությունները նրանց խորթ չեն,բայց նրանք միշտ ձգտում են հասնել ավելիին:

ՖԻՆԱՆՍԸ` Վիշապները տաղանդ ունեն դրամ վաստակելու:Նրանք ինչին դիպչում են,վերածվում է ոսկու:Եթե սովորեն ամեն ինչ չփոշիացնել տրորելով,կդառնան հայտնի և հարուստ:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Սիրում են շրջապատը,բայց երբեմն չեն կարողանում զսպել իրենց ցանկությունը իշխել նրանց վրա,հատկապես եթե դա նրանց ձեռնտու է:

ՍԵՐԸ` Նրանք շատ ռոմանտիկ են և մագնիսի նման ձգում են հակառակ սեռին:Իրենց սիրելիների համար նրանք միշտ պատրաստ են հերոսությունների:Նրանք լավ ծանոթ են հմայելու արվեստին և կարող են այնպես անել,որ նրանց երբեք չմոռանան:նրանց հմայքը մահացու զենք է,որի շնորհիվ նրանք միշտ հաղթող են դուրս գալիս:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Ունեն ամուր առողջություն և երբեք չեն բողոքում:Վիշապի տարում ծնվածները այնքան դիմադրողական են,որ կարող են ապրել երկար կյանք իրենց սիրելիների հետ:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Նրանց մեծ ուրախություն ու երջանկություն կարող են բերել ճագարը,աքլորը,կապիկը և օձը:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Շան և վագրի հետ:


ՕՁ



Օձի չինական անունն է Շի

Չինական հորոսկոպի վեցերորդ նշանն է Օձի ղեկավարության տակ օրվա ժամերը` 9:00-11:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Կույսը Տարրը`կրակ Ուղղվածությունը`բացասական Հաջողակ թվերը՝ 1, 2, 4, 6, 13, 24, 42, 46

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Նրբանկատ են,իմաստուն,լուրջ,համբերատար, կազմակերպված,զգայուն,սրամիտ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Պահանջկոտ են,սիրում են հրամայել,շատ խանդոտ են,երբեմն շատ ծույլ:Երբեմն շատ ինքնամփոփ են զուսպ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Կարող են շատ լավ դերասան ,քաղաքագետ կամ լավ խորհրդատու լինել:Կամ աշխատել այնպիսի ոլորտում,որ կապված է ապագան գուշակելու հետ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Օձերը միևնույն աստիճանի օժտված են և խելքով,և գեղեցկությամբ:Նրանց ուղեղը միշտ աշխատում է,քանի որ նրանք միշտ փնտրում են գլոբալ հարցերի պատախաններ:Նրանք միշտ կազմակերպված են,հավաքված և մտածկոտ:Այս նշանի տակ ծնվածները գեղեցիկ են ու էլեգանտ:Օձերը երջանիկ կլինեն ,եթե տանը խաղաղություն լինի:Օձերը օժտված են լավ ինտուիցիայով:Նրանք բնազդաբար զգում են այն,ինչ պիտի տեղի ունենա,և զրույցի ժամանակ հասկանում են դիմացինի մտքինը:Այդ ամենը նրանց վառ երևակայության և խելացիության հետ նրանց դարձնում է լավ զինված կյանքի պայքարում:Օձերը շատ հանգիստ և զուսպ են,սիրում են ներդաշնակությունը և կայունությունը:Կարողանում են իրենց հավասարակշռել իրենց կամքի ուժի շնորհիվ:Եթե անելու բան չունեն դառնում են շատ ծույլ,ամեն ինչին նայում են մատերի արանքից:Հաջողությունը միշտ նրանց կողմն է:Օձերը անհաջողությունները ընդունում են ինչպես սեփական հասցեին արված վիրավորանք և չեն հանդուրժում վիրավորանքը:Օձերը շատ լավ օգնական ու խորհրդատու են:Նրանք կարող են օգնել իրենց մտերիմներին այնքան ժամանակ,քանի դեռ հերթը դրամին չի հասել,քանի որ նրանք շատ գծուծ են:Բայց նրանք սիրում են ,երբ իրենցից օգնություն են խնդրում:Նրանք ունեն թերություն`չեն սիրում լսել և երբեք ուրիշների խորհուրդները չեն ընդունում: Կին օձերը շատ խանդոտ են,սիրում են իրենց զուգընկերոջ համար լինել տիեզերքի կենտրոնը:Հավատարմության մասին ունեն իրենց սեփական տեսակետը,և դեպքերի մեծամասնությունում աշխատում են պահպանել իրեն ազատությունը և անկախությունը:Ուշադիր են և մանրախնդիր,ունեն լավ զարգացած ինքնատիրապետում,բայց կարող են լինել դատարկ ու ինքնասիրահարված:Բայց պետք է հիշեն ,որ անհրաժեշտ է մտածել նաև շրջապատի մասին:Նրանք օձի նման արագաշարժ են ու զգայուն:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Սիրում են ,որ ամեն ինչ իրենց ձևով լինի,և դրա համար ջանքեր չեն խնայում:Շատ հազվադեպ են խնդիրներ ունենում:Նրանց միշտ հուզում է հակառակ սեռի կարծիքը:

ՖԻՆԱՆՍԸ` Ամենալավը Նրանք աշխատում են իրենց մեթոդներով և լավ են հոգ տանում իրենց ֆինանսների մասին:Կյանք ուշ տարիներին նրանք կհարստանան:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Օձերը լավ մենեջերներ են,որոնք կարողանում են իրականացնել իրենց պլաննները:Նաև լավ խորհրդատու են ,քանի որ տեսնում են իրերի երկու երեսն էլ:

ՍԵՐԸ` Նրանք շատ պահանջկոտ են և շատ ծամանակ են ծախսում իրենց զուգընկերոջը գտնելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Ունեն լավ առողջություն,բայց ընկալունակ են ալերգիաների նկատմամբ և հաճախ են սթրեսների մեջ ընկնում:Կարող են ունենալ խնդիրներ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Ցլի,աքլորի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Վագրի,ճագարի,խոզի և հատկապես օձի հետ:


ՁԻ



Ձիու չինական անունն է Մա Չինական հորոսկոպի յոթերորդ նշանն է Ձիու ղեկավարման տակ օրվա ժամերը`11:00-13:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Առյուծը Տարրը`կրակ Ուղղվածությունը` դրական Հաջողակ թվերը՝ 1, 3, 4, 8, 13, 14, 41, 43

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Ձիերը դաստիարակված են,ստեղծագործ, ընկերասեր,օժտված են լավ հումորի զգացումով և սուր լեզվով:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Անհանգիստ են,կռվարար,անհամբեր,չափազանց տարված են իրենք իրենցով,հաճախ փոփոխվող տրամադրությամբ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Նրանք կարող են լինել լավ քաղաքագետ,մարզիկ,վաճառող և ցանկացած գործունեություն ,որտեղ նրանք կարող են ցուցաբերել իրենց սեփական նախաձեռնությունը:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Այս նշանի տակ ծնված մարդիկ շատ մարդամոտ են,սիրում են հասարակական կյանքը և երազում հրավերների մասին,նրանք սիրում են հաճելի շրջապատը և պերճախոս զրուցընկերներին:Ձիերը կարողանում են ուրախացնել և իրենք էլ ուրախանում են դրանից:Երբեք չեն լինում համեստ,շրջապատում լավ համբավ ունեն և գիտեն ինչպես ուշադրություն գրավել:Ձիերի մանկությունն ու երիտասարդությունը դժվար կլինեն,նրանք հաճախ տեղից տեղ կտեղափոխվեն,հաճախ ստիպված կլինեն վաճառել ամեն ինչ և նոր գործ սկսե:Հասուն տարիներին նրանք կհասնեն հանգստի և հավասարակշռության արդեն իմաստության և համառության շնորհիվ:Նրանք կունենան խաղաղ ծերություն։ Կին ձիերը կրքոտ են և ապրում են սրտի թելադրանքով,որը նրանց շատ հեռու է տանում,դա երբեմն երևում է նաև նրանց հագուստից:Նրանք զգայուն են ,անհամբեր ,ծարավ են սիրո,միշտ գտնվում են հաղթանակների փնտրտուքների մեջ:Նրանք սիրում են ակնթարթորեն ուշադրություն գրավել,սիրահարվում են առաջին հայացքից`մի ժպիտ,մի հայացք և նրանք արդեն սիրահարված են:Ձիերը շատ իրատես են և պռագմատիկ:Եթե ֆինանսապես անկախ լինեն գոհ կլինեն,և էլ ոչինչ չեն կանենա։Նրանք ֆինանսապես հաջողակ են,կյանքը նրանց հետ հետաքրքիր է ու լի արկածախնդրությամբ:Նրանք արդյունավետ աշխատող են,բայց հավակնոտ են։

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ(ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Նրանք ծնված են երջանիկ աստղի տակ,նրանք շատ լավատես են և հեռուն կգնան:Միևնույն ժամանակ նրանք շատ հետեքրքրասեր են,և սիրում են մասնակից լինել այնպիսի գործերի,որոնցում կա մրցակցություն:

ՖԻՆԱՆՍԸ` Ցանկացած տեսակի բիզնեսում,որում կա մրցակցություն նրանք կարող են մեծ փողեր կուտակել,հատկապես կարող են լինել փողային խաղերում լավ խաղացող:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Ձիերը սիրում են ամբողջությամբ տրվել աշխատանքին,եթե հատկապես գործում կա մրցություն,և դա ընդունում են մեծ բարիացակամությամբ:Կարող են լինել լավ բանկիր,կամ բրոքեր կամ այնպիսի մասնագետ,որը իրականացնում է փողային գործարքներ:

ՍԵՐԸ` Ձիերը նորաձև են և էլեգանտ,բայց սիրո մեջ սիրում են մեկից անցնել մյուսին:Դա կարող է խնդիրներ առաջացնել,բայց դրանք անցողիկ են:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Ունեն լավ առողջություն,զբաղվում են սպորտով,որն էլ հենց ատողջության գրավականն է:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Այծի,վագրի, շան հետ,ինչպես նաև խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Առնետի ,աքլորի հետ:


ԱՅԾ



Այծի չինական անունն է Յան Չինական հորոսկոպի ութերորդ նշանն է Այծի ղեկավարության տակ օրվա ժամերը` 13։00-15։00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է խեցգետինը Տարրը` հող Ուղղվածությունը` բացասական Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 12, 34, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Ունեն վառ երևակայություն,ընկերասեր են,կենսասեր,ճկուն և ունեն դերասանական ունակություններ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ,կամակոր են,վատատես,մի փոքր կեղծավոր և հակված են անվստահության:

ՆԱԽՏՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Բժիշկ,դայակ,քահանա,սոցաշխատող,քաղաքագետ,դերասան կամ նկարիչ,կամ ցանկացած մասնագիտություններ,որտեղ կարող են գործի դնել իրենց ունակությունները:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Նրանք կամակոր են այծերի պես:Նրանց դժվար է հասկանալ,նրանք ինտուիտիվ են,հոգատար և ունակ ինքնազոհողության:Նրանց մանկական տարիքը ամենախոցելին է ,նրանց համար մեծ նշանակություն ունի ընտանիքի անվտանգությունը:Մյուս կողմից հասուն տարիքում կլինեն հաջողակ,իսկ ծերության տարիքում ոչնչի կարիք չեն ունենա: Նրանք ստեղծագործող են,հայտնագործող,օժտված են հարուստ երևակայությամբ:Այս նշանի տակ ծնվածները իրենց ազատ ժամանակը սիրում են նվիրել մշակույթին,ինչը նրանց համար հավասարազոր է հավատքին:Գործնականում նրանց անհրաժեշտ է առաջնորդ,որը իր վրա կվերցնի կազմակերպչական հարցերը և հնարավորություն կտա այծերին ստեղծագործելու:Նրանք դրամի կարիք ունեն,բայց գերադասում են ստիպված չլինել այն վաստակել:ամենալավ միջոցն են համարում գտնել մեկին,որը նրանց ֆինանսները կկարգավորի և կօգնի նրանց: Կին այծերը ունեն հատուկ շնորհ իրենց շուրջը ստեղծել հաճելի մթնոլորտ,ինչը ամրացնում է նրանց սոցիալական դիրքը:Նրանք կլինեն հավատարիմ քանի դեռ նրանց չեն նեղացրել,կամ էլ իրենց հավատարմության դիմաց նրանք սպասում են ինչ որ նվիրատվության:Բավական է մի փոքր ֆլիրտ,որպեսզի համոզվեն որ իրենց կախարդանքը չի խամրել:Նրանք գիտեն ինչպես իրենց պահպանեն ավելի հարմար պահի համար։Նրանք արտիստիկ են,քնքուշ ու հոգատար,կարող են լինել անվստահ,երբեմն հակված են խառնվել սեփական երազանքներում:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Եթե նրանք հաղթահարեն իրենց անվստահությունը,ապա հաջողությունը կժպտա նրանց:

ՖԻՆԱՆՍԸ` Նրանք ունեն հնարավորություն վաստակել դրամ իրենց սեփական ուժերով ,եթե կամենան:Բայց հավանականություն կա,որնրանք ժառանգություն կստանան բարեկամներից:

ԱՇԽԱՏԱՆՔ` Նրանք կարող են լինել լավ բժիշկ կամ դայակ,կամ զբաղվել այնպիսի գործով,որը կապված է մարդկանց հետ:

ՍԵՐԸ` Նրանք մեծ ուշադրության են արժանանում :Բայց պետք է զգույշ լինեն ,որ չափազանց մեծ ուշադրություն չգրավելու համար:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Ֆիզիկապես շատ առողջ են այծերը,բայց ունեն շատ նուրբ ու խոցելի մարմին,որի մասին պետք է հոգ տանեն:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Ճագարի,ձիու և խոզի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Շան հետ:


ԿԱՊԻԿ



Կապիկի չինական անունն է Խոյ Չինական հորոսկոպի իներորդ նշանն է Կապիկի ղեկավարության տակ օրվա ժամերն`15:00-17:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Երկվորյակը Տարրը`հող Ուղղվածությունը`դրական Հաջողակ թվերը՝ 3, 4, 5, 7, 16, 23, 34, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Օժտված ենհարուստ երևակայությամբ,ընկերասեր են,վառվռուն ,սրամիտ:Շատ խելացի են և ծիծաղաշարժ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Եսասեր են,խորամանկ,ինքնասիրահարված:Երբեմն այնքան կարող է խորամանկեն,որ վերջ ի վերջո իրենք իրենց խաբեն:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Կապիկները օժտված են մի շարք տաղանդներով,և նրանց ցանկացած աշխատանք ի զորու է:Կարող են լինել մեծ քաղաքագետ,վաճառող,գրող կամ լրագրող:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Կապիկները շատ խորամանկ են,բայց դա կարող է հանգեցնել խարդախության:Ճարպիկ է ու զավեշտալի:Կապիկը համարվում է նախագծերը խափանող էակ,որը շարունակում է զարմացնել մարդկանց և նրանց դնել փակուղի:Նրանք միշտ նորի փնտրտուքների մեջ մեջ:Վաղ մանկությունը շատ ուրախ ու անհոգ կանցնի:Պատանեկությունը`լի փոփոխություններով և հոգեկան դժվարություններով:Նրանց հասուն տարիքը ավելի հանգիստ կլինի,բայց պետք է ծեր տարիքում զգուշանան մենակ մնալուց: Կին կապիկները շատ շնորհալի են և բարի:Նրանք կամենում են դուր գալ բոլորին և ունեն գաղտնի վախեր,որ կարող է որևէ մեկին դուր չգան:Նրանք արագ են հրապուրվում ամեն մի նոր սիրով և գլխապատառ նետվում են դեպի նոր սերը:Նրանք փնտրում են գայթակղություններ և առանց մտածելու հետևում են հակառակ սեռի առաջին իսկ պատահածին: Նրանք չափազանց խելացի են և արագ են ըմբռնում,բայց նրան չի հերիքում համբերությունը և մի գործից մյուսին են անցնում առանց ավարտելու և չեն երկմտում:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Մեծ երջանկություն և հաջողություն կլինի նրանց համար գտնել նրան,ով կհասկանա նրանց և կմասնակցի նրանց գործունեությանը:

ՖԻՆԱՆՍԸ` Նրանց բախտը կբերի կյանքում,բայց նրանք պետք է ճիշտ ժամանակին ճիշտ լոգիկա և խելք ներդնեն հասնելու համար այդ հարստությանը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Նրանք անհաջողությունների դեմ պայքարող են և նրանց կհամապատասխանի ցանկացած աշխատանք,որը պահանջում է մտածողություն և խնդիրների ստեղծագործական լուծում:

ՍԵՐԸ` Նրանք շատ ռոմանտիկ են և հրապուրված հակառակ սեռով:Դժբախտաբար նրանք շատ հավատարիմ չեն և հաճախ են փոխում իրենց զուգընկերներին:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Ուժեղ են մարմնով և հոգով,այնքան են երբեմն զբաղված լինում ,որ մոռանում են սեփական առողջության մասին:Պետք է մի փոքր կանգ առնեն`նրանք դրա կարիքն ունեն:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Վիշապի և առնետի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Վագրի,օձի հետ ,քանի որ նրանք կարող են կործանարար լինել:


ԱՔԼՈՐ



Աքլորի չինական անունն է Ցզի Չինական հորոսկոպի տասերորդ նշանն է Աքլորի ղեկավարության տակ օրվա ժամեր`17:00-19:00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ցուլը Տարրը`հող Ուղղվածությունը`բացասական Հաջողակ թվերը՝ 1, 5, 6, 12, 15, 16, 24, 51

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Նվիրված են,մեծահոգի,արդար,հոգատար և կոլորիտային,ունի շատ արտիստիկ տաղանդներ:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Բռնկվող են,մակերեսային,շահամոլ ենև անտակտ:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Աքլորները կարող են լինել լավ դատավորներ,ոստիկաններ,քաղաքագետներ,գործարարներ,լրագրողներ կամ դերասաններ,կամ նույնիսկ երգիչներ:

ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Աքլորը ամենավառ արևային նշանն է:Աքլորները իրենց մեջ մարմնավորում են ուժը,երիտասարդությունը,հույսը և մաքրությունը:Աքլորի մանկությունը,պատենեկությունը և հասուն տարիները լի են խնդիրներով:Նրանց կյանքը իրենից ներկայացնում է թռիչքներ և անկումներ,և դրա շնորհիվ նրանք սկսել են հասկանալ մեծագույն ուրախությունները և անվերջանալի տանջանքները:Նրանք ժամանակ առ ժամանակ կլինեն հարուստ և աղքատ:Մի օր աքլորները լավ ընկերներով են շրջապատված,մյուս օրը նորից միայնակ են:Բայց հենց կարողանան գտնել էմոցիոնալ հավասարակշռվածություն,հենց ձեռք բերեն մասնագիտություն,նրանց կյանքը կսկսվի հանդարտվել:Ամեն դեպքում կունենան հանգիստ և անհոգ ծերություն: Կին աքլորները հմայքի պակաս չունեն:Երիտասարդ տարիներին նրանք կարող են մատերի վրա պտտեցնել շատերին:Նրանք անհանգստանալու կարիք չունեն,քանի որ գործնական են և խելացի,կարող են գտնել տաղանդավոր մարդու,որը իվիճակի է պահել իրենց ընտանիքին:Աքլորները ընտանիքին վերաբերվում են իմաստությամբ և հումորով:Կին աքլորը ընկերասեր է,ակտիվ,մարդամոտ և կենսուրախ:Նրանք շատ են գնահատում իրենց ազատությունը և թույլ չեն տա,որ որևէ մեկը խառնվի իրենց կյանքին: Աքլորի տարում ծնվածները կարող են աշխատել այնպիսի մասնագիտություններով,որոնցում պահանջվում է իքնավստահություն և տաղանդ:Իրենց պրոֆեսիոնալիզմի և մարդկանց համոզելու ունակության շնորհիվ նրանք կարող են հասնել շատ բաների:Նրանք գնահատում են հարմարությունն ու անվտանգությունը,այդ պատճառով ջանք չեն խնայում,որպեսզի ստանան բարձր վարձատրվող աշխատանք:Բայց նրանք կաշխատեն միայն այնտեղ,որտեղ իրենց դուր է գալիս:Նրանց կյանքը ձանձրալի չէ:Աքլորները պետք է մի փոքր համբերատար լինեն,և նրանք կհասնեն իրենց երազած հարստությանը:

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Սովորաբար նրանք շատ հաջողակ են ու միշտ կստանան օգնություն ընկերներից և գործընկերներից:

ՖԻՆԱՆՍԸ` Նրանք կարող են հայտնվել տհաճության մեջ,եթե շարունակեն իրենց ֆինանսական գործեր վարել նույն ձևով,քանի որ որքան նրանք աշխատում են այդ ամբողջ աշխատածը արագ ծախսում են:

ԱՇԽԱՏԱՆՔԸ` Նրանց դուր է գալիս լինել տնօրեն և ամեն ինչ անել անձամբ:

ՍԵՐԸ` Նրանք կյանքում կհանդիպեն իրենց մեծ սիրուն և կկառուցեն լավ փոխհարաբերություններ,չնայած դա երբեմն շատ ծանր կլինի աքլորների համար:Նրանք ստիպված կլինեն իցույց դնել իրենց զգացմունքները,որպեսզի ամեն ինչ ստացվի:

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Եթե նրանք ուժեղ էլ են,ապա հակում ունեն մրսածությունների,քանի որ նրանց թույլ տեղը կոկորդն է:Չնայած պետք է ուշադրություն դարձնել նաև երիկամներին:

ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Ցլի,օձի հետ,իդեալական վիշապի հետ:

ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Ճագարի,ձիու հետ,ամենավատը առնետի հետ:


ՇՈՒՆ



Շան չինական անունն է Գոու Չինական հորոսկոպի տասնմեկերորդ նշանն է Շան ղեկավարության տակ օրվա ժամերը` 19։00-21։00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Խոյը Տարրը` մետաղ Ուղղվածությունը` դրական Հաջողակ թվերը՝ 1, 4, 5, 9, 10, 14, 19, 28, 30, 41, 45, 54

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Հավատարմ են մեծահոգի արդար,գործունյա:

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Անհանգիստ են,վատատես և մի փոքր թափթփված:
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Մաքսատան աշխատող,ոստիկան,ուսուցիչ,դերասան կամ լրագրող: 
ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Շան տարում ծնվածները վատատես են,միշտ ինչ-որ բանից անհանգստացած,չնայած նրանց անհանգստության պատճառն անհայտ է:Շների կյանքը միշտ փոփոխական է,եթե հաշվի չառնվի նրանց մանկությունը:Պատանեկությունը միշտ վատ հիշողություններով է լինում,կապված սիրային գործերի հետ:Հասուն տարիներին հաճախ է վատ երազներ տեսնում,ծերությունը կլինի լի ափսոսանքով բացթողումների համար:Բայց կան շան տաում ծնվածներ տարբեր տիպեր` նրանք ովքեր ծնվել են օրվա լույս ժամերի,պետք է միշտ զգույշ լինեն,իսկ մութ ժամերին ծնվածները պետք է միշտ պահապան լինեն: Կին շները ավելի մաքրասեր են,աշխատասեր և ձգտում են նյութկան ապահովության:Նրանք շնորհալի և ստեղծագուրծ են,բայց միշտ նպատակասլացության պակասը,ստիպում է նրանց գործը կիսատ թողնել:Շուն կանայք հմայիչ են,անհամբեր և ավելի մարդամոտ քան պարոն շները:Նրանք իրենց զգում են աշխարհի երջանիկը,երբ շրջապատված են լինում ընկերներով,երեխաներով,ընտանի կենդանիներով` լինի դա դղյակում,թե խրճիթում:Նրանց միակ թերությունն այն է,որ որոշ հարցերում իրենց սահմանափակում են և չեն գնահատում այն,ինչը հենց իրենց կյանքի մի մասն է: Նրանք հավատարիմ են և հակված են մեծ շրջահայացության և վատատեսության,չնայած ճիշտ կլիներ,եթե նախօրոք չանհանգստանային: 
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Կամ շատ հարուստ են կամ շատ աղքատ:Տարբեր շների ճակատագրերը տարբեր են,բայց մեծամասնությանը դրական են և մեծ հավատքով կյանքում ապրելով կարող են հասնել մեծ հաջողություններ: 
ՖԻՆԱՆՍԸ` Նրանք տաղանդ ունեն փողի հետ շփվելու և ճիշտ կլիներ,եթե զբաղվեին բիզնեսով:Եթե հետևեն իրենց ներքին ձայնին,մեծ հնարավորություն ունեն կյանքում հեռուն գնալուն: 
ԱՇԽԱՏԱՆՔԸ` Նրանք լավ աշխատող են և կարող են հասնել բարձունքի,քանի որ նաև լավ կազմակերպիչ են:Քիչ ժամանակ է հարկավոր,որ նրանք դառնան տնօրեն: 
ՍԵՐԸ` Նրանց շատ ժամանակ է հարկավոր,որպեսզի գտնեն նրան ում կսիրեն,քանի որ նրանք շատ պահանջկոտ են:Բայց բավական է շները գտնեն իրենց երկրորդ կեսին և կվայելեն ռոմանտիկ ու հոգատար կյանք: 
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ` Նրանք ամուր առողջությամբ են առանձնանում և հազվադեպ են հիվանդանում:Ժամանակ առ ժամանակ նրանք շատ լարված են լինում և եթե զգույշ չլինեն կարող են ունենալ հոգեկան խնդիրներ: 
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Վագրի,ձիու, ճագարի հետ,իդեալական խոզի(վարազի):
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Այծի,վիշապի:  

ԽՈԶ,ՎԱՐԱԶ



Խոզի չինական անունն է Չժու Չինական հորոսկոպի տասներկուերորդ նշանն է Խոզի ղեկավարության տակ օրվա ժամերը` 21։00-23։00 Արևմտյան հորոսկոպի համապատասխան նշանն է Ձկներ Տարրը` մետաղ Ուղղվածությունը` բացասական Հաջողակ թվերը՝ 1, 3, 4, 5, 8, 16, 18, 34, 41, 48

ԴՐԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Մեծահոգություն,համբերատարություն,հարգանք ինչպես նաև արդար են ուրախ,հոգատար,հաճելի և խելացի

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ` Միամիտ են եսասեր,համառ,սիրում են շողոքորթել և փոփոխական տրամադրություն ունեն:

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` Դերասան,ֆերմեր,նկարիչ,ինչպես նաև մասնագիտություններ,որոնցում նրանք կարող են զգալ,որ ծառայում են ուրիշներին: ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ` Մարմնավորում է տղամարդկություն,վեհանձնություն,բարեկեցություն:Խոզի մանկությունը կլինի հանգիստ,խաղաղ և պաշտպանված,պատանեկությունը ծանրաբեռնված կլինի հուզական դժվարություններով,իսկ հասունությունը ընտանեկան խնդիրներով:Խոզերը պետք է ամեն ինչ անեն հուզական հաստատունության,փոխարենը նրանց ծերությունը կլինի հանգիստ ու խաղաղ:Խոզերը ամենարդարն ու ամենաանթերին են չինական հորոսկոպի նշաններից:Խոզի տարում ծնվածները կյանք են մտնում,իրենց հետ բերելով այսպիսի արտահայտություններ` մեծահոգություն,ինքնազոհողություն,ներողամտություն,համբերատարություն,լավատեսություն և մեծ հավատ ունեն,որ մարդկությունը կարող է հասնել կատարելության:Այդ պատճառով մարդիկ մտածում են,որ նրանք միամիտ են,վստահող և հիմար:Նրանց հեշտ է խաբել,քանի որ նրանք ամեն ինչում լավն են տեսնում և իրենց դնում են ուրիշների տեղը արդարացնելու համար նրանց վատ արարքները:Խոզերը հավատում են,որ ինչ որ տեղ վառվում է բարության կրակը: Կին խոզեր բնույթով վստահելի են,բայց շատ պահանջկոտ են,խանդոտ և զգացմունքներում շատ եսասեր:Երբ նրանք բավարարված են,երջանիկ իրենց փոխհարաբերություններում,նրանք շատ հուսալի են հանգիստ և լավատես: 
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ (ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ)` Նրանք ծնվել են հաջող աստղի տակ,նրանց պակասում է միայն ինքնավստահությունը: 
ՖԻՆԱՆՍԸ` Նրանք կարող են շատ հարուստ լինել` շրջապատին ուրախություն պատճառելով:
ԱՇԽԱՏԱՆՔԸ` Նրանք սիրում են մարդկանց և պատրաստ են յուրաքանչյուր աշխատանքի կապված մարդկանց ծառայելու հետ:Նրանք բարեխիղճ և լավ աշխատողներ են: 
ՍԵՐԸ` Խոզերը շատ ռոմանտիկ են և անտաարբեր չեն հակառակ սեռի նկատմամբ ու քանի որ նրանք ծնվել են երջանիկ աստղի տակ,խոզերը հնարավորություն ունեն գտնել իրենց սիրուն և սիրել իսկական սիրով: 
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` Նրանք ամուր առողջություն ունեն,բայց պետք է զգույշ լինեն,քանի որ կարող են ունենալ խնդիրներ քաշի հետ:Խոզերը սիրում են համեղ ուտել և երբեմն չեն կարողանում զսպել իրենց ախորժակը: 
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Ճագարի,ձիու,իդեալական` այծի հետ
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ` Օձի հետ:

Իմացեք ձեր նշանը հնդկացիների հորոսկոպով

Նախորդը Հաջորդը