Լրահոս

Չինաստանում մրրիկը 51 մարդու կյանք է խլել

 

15-121

 hayeli.am-Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգի մի քանի շրջաններին պատուհասած մրրկահողմը 51 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է China News Service-ը։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին։

Ներկայում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։ Տարերային աղետը էլեկտրագծերի բազմաթիվ սյուներ, գովազդային վահանակներ է շրջել։

Մրրիկն ուղեկցվել է տեղատարափ անձրևով ու կարկուտով։ Նշվում է, որ որոշ բնակելի տներ ավերվել են կամ վնասվել։

Տուժած շրջանները հոսանքազրկվել են։ Նշվում է, որ զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing