Չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքից հեկեկում էի. Շուշան Պետրոսյանը՝ Մ. Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումների մասին

155

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ միշտ հարգանքով է վերաբերել մարտական ուղի անցած յուրաքանչյուր անձի, սակայն այս պահին շոկի մեջ է:

«Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք ու պատժվելու է Աստծո’ ու Հայ Զինվորի թա’նկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից։
Ասում են մի բան ասա , ի՞նչ ասեմ , ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ։

Երևանում չէի , ուշ հասա ու ետ տվեցի , նայեցի «Հայլուրը» ու
չկա մի բառ , որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս։Վիրավորանքից հեկեկում էի։
Միշտ հարգանքով եմ վերաբերվել մարտական ուղի անցած յուրաքանչյուր անձի, ու դա բավական էր, որ գոնե բարև տանք իրար։

Էրեխեքի նամակները …
են շտապօգնության մեքենան , որ ապրիլյանի օրերին փնտրում էինք ու երեկ գտանք …
մթերք , հագուստ …
Աստված ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելուց և ձերբակալելուց հետո տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր պատգամավորի պահեստներում պահվող մթերքը, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, որոնք ուղարկված են եղել զինվորին:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվել էր նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Հայտնաբերվել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache