good-banner
Լրահոս

«Չմշակվող եւ ամայի տարածքներ էին». Վահրամ Բաղդասարյանը՝ կորցրած 800 հա-ի մասին

 

28684968-AF04-4D7D-97AF-A7CA911C661A_mw1024_s_n

aravot.am-ը գրում է. Եթե դա հետ վերցնեինք, դրանից ինչ կկորցնեինք մենք: Ինձ թվում է, դրան պետք չի այդպիսի մեծ նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը 1-2 օրվա խնդիր էր, բայց դրա հետեւանքները շատ ծանր կարող էին լինել: Համաձա՞յն եք, որ վերջին 22 տարում առաջին անգամ հայկական կողմը հող կորցրեց: Այսօր այս հարցին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպիսի պատասխան տվեց. «Նաեւ համաձայն եմ, որ վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը հող ձեռք բերեց: Այդ հող կորցնելը մի քիչ վերացական հասկացողություն է: Պետք է խոսենք՝ ի՞նչ կորցրեց եւ եթե չկորցներ ի՞նչ կշահեր դրանից: Եթե դա հետ վերցնեինք, դրանից ինչ կկորցնեինք մենք: Ինձ թվում է, դրան պետք չի այդպիսի մեծ նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը 1-2 օրվա խնդիր էր, բայց դրա հետեւանքները շատ ծանր կարող էր լինել: Եվ այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող եւ ամայի տարածքներ: Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա»: Հարցին՝ բայց դրա պատճառով է, չէ՞, որ թալիշցիները չեն կարողանում վերադառնալ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անկախ այդ պայմաններից, եթե այդ իրավիճակը սրվել է, թալիշցիները, միեւնույն է, նույնիսկ եթե կամք չլիներ հրադադարի պահպանման, նորից այդ վտանգը լինելու էր: Եթե այն ճանապարհը, որը որդեգրել է Մինսկի խմբի համանախագահների եւ հայկական կողմի կողմից, եթե այդ հարցը կարգավորվի, ինձ թվում է, եւ թալիշցիների խնդիրը կլուծվի, եւ երկու երկրների ժողովուրդների խնդիրը: Եթե այդ կամքը չլինի, անկախ նրանից՝ այդ մի քանի մետր հողը տվել ենք, թե չէ՝ թալիշցիները որեւէ անգամ չէին կարող հանգիստ լինել»: Aravot.am-ի հարցին՝ Դուք այդպես ներկայացնում եք, թե այդ 800 հա-ն որեւէ նշանակություն չունի, անմշակ հողեր են, բայց այդ 800 հա-ի պատճառով չի՞, որ ոչ միայն Թալիշը, այլեւ Մարտակերտն է գտնվում իրենց նշանառության տակ՝ նա պատասխանեց. «Կարող ենք ասել, որ այդ 800 հա-ն շատ նշանակալի է, բայց մենք պետք է համեմատենք՝ այդ 800 հա-ն ի՞նչ արժե զոհերի քանակով: Եթե ասում եք, որ Մարտակերտը նշանառության տակ է, ներկա զինանոցի պայմաններում Մարտակերտը եւ Թալիշը միշտ էլ նշանառության տակ են եղել: Ձեզ թվում է, որ ադրբեջանցիները չունե՞ն այդ տարածքներն ու հողերը, որոնք մեր նշանառության տակ են: Մենք նպատակ չունենք պատերազմի, որպեսզի մտածենք նշանառության մասին, թե որ գյուղերն են նշանառության տակ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/05/20/694349/

© 1998 — 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing