Լրահոս

Չնայած առատ ձյանը ՝ Հրազդանի կենտրոնական հրապարակում «ասեղ գցելու» տեղ չկա. Դիմավորում են Գ. Ծառուկյանին

 

«Ես ներկայացրել եմ ծրագիր, որը վերաբերում է ցանկացած մարդու ու բնակչի ու կարող է իրավիճակ ու կյանք փոխել»: Այս մասին Հրազդանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով` ծրագրում ամեն հարց ներկայացված է` տնտեսությանը, մշակույթին, սոցիալականին վերաբերող, ու առանց դրա անհնար է, հնարավոր չէ ինչ-որ բան փոխել ու անել երկրում. «Այլապես մարդիկ չեն կարողանա շնչել: Այսօր ես բոլորի հետ շփվելով, իմանալով դարդ ու ցավը, խնդիրը գիտեմ ինչ է պետք անել` պայման և հնարավորություն, աշխատանք և մրցակցություն, բանկի տոկոսների նվազեցում, թոշակների բարձրացում: Ես դա գրել եմ ու անելու եմ: Ինչքան էլ ուզում են ասեն, թե տանում են երկիրը դեպի տնտեսական զարգացում, անհնար է դա առանց այդ բոլոր պայմանների, որ մենք առաջարկում ենք»,- ասաց Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդի խոսքով, «Ծառուկյան» դաշինքի 15 կետերը ուղղակի գրված բառեր չեն, այլ ուսումնասիրության հիման վրա ամրագրված դրույթներ: Դրանք կարող են տնտեսություն աշխատացնել, տնտեսական աճ ապահովել. «Մենք պատրաստ ենք իրավիճակ փոխել, համակարգ փոխել: Ես ասել եմ, որ պարտք ունեմ իմ ժողովրդին տալու և պատրաստ եմ դրան: Չկա խնդիր, որ լուծում չունի, անհնարին ոչինչ չկա: Միայն մոտեցումն է պետք փոխել, պետք է ժողովրդին սիրես, բյուջեի ծախսը պետք է նպատակային լինի, որ ժողովուրդը դա զգա ու վաղվա հույս ունենա: Պետք է պայման լինի, այդ դեպքում երկրից հեռացածների մեծ մասը կվերադառնա Հայաստան»,- ասաց նա ու հորդորեց ճիշտ ընտրություն կատարել ապրիլի 2-ին. «Որոշողը դուք եք: Ես ոչ պաշտոնի խնդիր ունեմ, ոչ էլ ուրիշ, բայց խնդիր ունեմ ձեզ օգնելու, իրավիճակ փոխելու: Իսկ 50+1-ի դեպքում առաջին իսկ ամսում մեր 15 կետերը կյանքի կկոչենք»,- հավաստիացրեց մա: Նշենք, որ չնայած Հրազդանում այսօր առավոտվանից առատ ձյուն է տեղում, սակայն կենտրոնական հրապարակում «ասեղ գցելու» տեղ չկա:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

elq.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara