Չրեր․ օգուտ թե՞ վնաս

150

Չրերը բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն, որոնց մասին գիտեն քչերը։Չորամրգերից ամենատարածվածն ու հաճախակի գործածվողն այսօր չամիչի, սև սալորի ու ծիրանի չրերն են: Չորամիրգը միայն հյութ պատրաստելու համար չի օգտագործվում: Չրերով կարելի է հիանալի պահքային կերակրատեսակներ պատրաստել: Չրերը պատկանում են քաղցր մթերքների թվին, բայց և միաժամանակ արյան մեջ չեն բարձրացնում շաքարի քանակը, այդ իսկ պատճառով էլ օգտակար են օրգանիզմի համար: Իրենց բաղադրության մեջ եղած կալցիումի մեծ քանակի շնորհիվ, չրերի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում դեմքի մաշկի վրա, ամրանում են եղունգներն ու մազերը: Չորամիրգ գնելիս` պետք է ուշադրություն դարձնել վերջինիս որակական հատկանիշների վրա:

Եթե մրգերը շատ են չորացված, ուրեմն համապատասխան պայմաններում չեն պատրաստվել: Եթե մրգից գինու համ է գալիս, ուրեմն հումքը ճիշտ պայմաններում չի մշակվել: Օգտագործելուց առաջ ցանկալի է լվանալ հոսող ջրի տակ: Չրերը պարունակում են մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը: Օրինակ` եթե օրվա ընթացքում մարդն ուտի 5 հատ սև սալորաչիր, 5 հատ ծիրանաչիր և նույնքան էլ թզի չիր, կարելի է մոռանալ աղիների խնդրի մասին:

Արմավը` խուրման, որպես էներգիայի աղբյուր, կարելի է ասել` գերազանցում է բոլոր տեսակի չրերին: Պարունակում է E, H, B5 վիտամիններ: Բացի այդ, այս չրի մեջ կան նյութեր, որ նույնացնում են ասպիրինի հետ:Արմավը կօգնի մրսածության և գլխացավի դեպքում։ Այն կարող է բարձրացնել նաև աշխատունակությունը։

Տանձի չիրն օգնում է օրգանիզմին ազատվել ծանր մետաղներից ու թունավոր նյութերից: Չորացրած տանձն իր մեջ կարող է պարունակել 36 տոկոս շաքար և 24 տոկոս ջուր:

Սև սալորի չիրը կարգավորում է նյութափոխանակության համակարգը և լավացնում տեսողությունը։

Ծիրանի չիրը հարուստ է կալիումով. այն օգնում է սիրտ-անոթային համակարգին և պայքարում ջղաձգումների դեմ։

 Չամիչը շատ օգտակար է երեխաներին և նրանց, ովքեր թույլ նյարդային համակարգ ունեն, նաև նպաստում է դիմադրողականության բարձրացմանը: Այն նաև շատ օգտակար է սրտի համար: Այն լավացնում է նաև բերանի խոռոչի վիճակը և ակտիվորեն պայքարում միկրոբների դեմ։

Չարորակ նորագոյացությունների պրոֆիլակտիկայի համար հրաշալի միջոց է թուզը։ Այն կանխարգելում է նաև թրոմբների ձևավորումը։Թուզը կարգավորում է վահանագեղձի գործունեությունն ու կանխում ուռուցքածին բջիջների առաջացումը: Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է որպես օրգանիզմը խարամներից մաքրող միջոց:

Խնձորը պարունակում է բոլոր անհրաժեշտ վիտամինները: Խնձորի չիրը պարունակում է 40-45 տոկոս շաքար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache