ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ ՈՐԵՒԷ ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ․ ՈՐԵՒԷ ԳՈՐԾԱՐՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

0

hraparak.am — Այս պահին Հանրապետության հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։ Նա իր խոսքում նշեց, որ իրենք չեն գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության հենց այն պատճառով, որ այս պրոցեսի առանցքային անձը հրապարակում կանգնած ժողովուրդն է․ «Որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում։ Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի օգնությամբ, աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։

Փաշինյանը նշեց նաև, որ իրենք ակնկալում են, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն առանց նախապայմանների․ «Ուրիշ պայման չկա․ ժողովրդի հաղթանակը պիտի արձանագրվի նաև դե յուրե»։

 Փաշինյանի այս խոսքերին հաջորդեց հրավառությունը, որը կազմակերպել էին ցուցարարներից մի քանիսը։

«Մայիսի 1-ին Հայաստանի ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունը ամբողջ թափով»,-հրավառությանը հաջորդեց Փաշինյանի խոսքը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache