Ցնցող բացահայտում Ստամբուլում. նկուղում հարյուրավոր ներգաղթյալների են բռնության ենթարկել

0

Ստամբուլում ոստիկանները հայտնաբերել են նկուղ, որտեղ ամիսներ շարունակ խոշտանգել են մոտ 200 պակիստանցի ներգաղթյալի։

Ստամբուլի նկուղներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է 15 պակիստանցի ներգաղթյալի մարմին, որոնք մահացել են արնահոսության պատճառով, գրում է ABC Gazetesi.

Դրա հետ մեկտեղ, ոստիկաններին հաջողվել է փրկել շուրջ 200 մարդու, որոնք ամիսներ շարունակ փակված են մնացել քաղաքի շենքերից մեկի նկուղային հարկում:

Կտտանքների ենթարկված պակիստանցիներից մեկին հաջողվել է փախչել ու իրավապահ մարմիններին պատմել, թե ինչ է տեղի ունենում այդ նկուղում։

Ոստիկանության հատուկջոկատայինները ձեռնարկված հատուկ գործողության ընթացքում ներս են խուժել և այնտեղ հայտնաբերել մոտ 200 ավելի պակիստանցու:

Ներգաղթյալները պատմել են, որ իրենց խաբեությամբ են բերել Թուրքիա՝ խոստանալով, որ կտեղափոխեն Հունաստան ու Իտալիա: Հանցավոր խմբավորման անդամներն ամեն օր եկել ու գումար են պահանջել բանտարկված պակիստանցիներից, ծեծել ու խոշտանգել նրանց:

Նկուղից դուրս բերված ներգաղթյալներից շատերին հոսպիտալացրել են:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache