Ցնցող տեսարան. Ամեն ինչ դրանով ասված է

0

lragir.am — Արդեն մի քանի ժամ է համացանցով ուղիղ հեռարձակվում է երկու իրադարձություն, որոնք նույն գործընթացի երկու «ճյուղավորումն են»՝ փողոցում բողոքի ակցիաներն ու Ազգային ժողովում Սերժ Սարգսյան ընտրության նիստը: Ընդ որում, դա ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է միաժամանակ՝ կիսելով էկրանը: Եվ բացվում է մի ցնցող տեսարան:

Մի մասում երիտասարդությունն է, վառվռուն աչքերով, պրկված, եռանդուն, որը փողոցներ է փակում, երթեր անում, մյուսում այս ամենին անհաղորդ, երկրից ու իրականությունից փշալարերի հետեւում նիստ անող մեռյալ դեմքեր են, որոնք կամ քծնում են Սերժ Սարգսյանին, կամ փորձում նրան համոզել, որ մի քիչ էլ ժողովրդի մասին մտածի:

Ինքը Սարգսյանը նստած է հիմնականում անհաղորդ, իսկ իր ելույթի ժամանակ էլ ապացուցում էր, որ իր օրոք, նայելով թվերին, ամեն ինչ լավ է եղել:

Ավելի լավ հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի վիճակը, քան ընդամենը մի քանի րոպե համացանցով այս զուգահեռ հեռարձակմանը հետեւելուց հետո:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache